«Աշխարհի հնագույն քարտեզը, Ուրարտուն և Հայաստանը». Բրիտանական թանգարանի պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելի բացառիկ բանախոսությունը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի ավագ ֆոնդապահ, պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելի բացառիկ բանախոսությունը՝ «Աշխարհի բաբելոնյան քարտեզը նոր լույսի ներքո» թեմայով։
Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրել է Ք. ա․ 7-5-րդ դարերում ստեղծված և Բրիտանական թանգարանում պահվող հնագույն բաբելոնյան քարտեզի մանրամասն վերլուծությունը, քարտեզի վերաբերյալ իր բացահայտումները և բացառիկ մեկնաբանությունները։ Կավե սալիկի տեսքով քարտեզի վրա նշված աշխարհի հնագույն պետությունների թվում է նաև Ուրարտուն կամ Վանի թագավորությունը։ Քարտեզը կարևոր պատմական սկզբնաղբյուր է և հանդիսանում է հայոց պետության մասին միջազգային առաջին վկայություններից մեկը։
«Քարտեզի գիրը սեմական հին լեզուներից մեկով է գրված, կազմված է երեք մասից, վերևի հատվածի գիրը չի պահպանվել, ինչը ինձ համար մեծ հիասթափություն էր»,-նշել է բանախոսը:
Անդրադառնալով քարտեզի վրա Ուրարտուի տեղադրությանը՝ պրոֆեսորն ասել է. «Այստեղ օգտագործված է Ուրաշտու բարբառային տարբերակը, ամենաապշեցուցիչն այն է, որ բոլոր հաշվարկներով Ուրարտուի տեղադրությունը քարտեզի վրա ճշգրիտ է տրված: Բոլոր ուղղորդումներով Ուրարտուն քարտեզում տեղադրված է այնտեղ, որտեղ Արարատ լեռն է: Ինչպես Աստվածաշնչում, այնպես էլ Բաբելոնյան այս քարտեզի մեջ ասվում է, որ տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա: Աստվածաշունչը սեպագիր այս տեքստից վերցնելով ջրհեղեղի պատմությունը վերցրել է նաև Ուրարտու անվանումը՝ ստեղծելով անժխտելի կապ այս արձանագրության հետ»,- ամփոփել է բանախոսը:
Նշենք, որ կավե սալիկի վրա պատկերված այս քարտեզը հայտնաբերվել է 19-րդ դարում, ժամանակակից Իրաքի տարածքում և այժմ պահվում է Բրիտանական թանգարանում:
Քարտեզը ներառում է Համաշխարհային օվկիանոսը շրջանակի տեսքով, որն ունի «Դառը գետ» անվանումը: Քարտեզի կենտրոնը Եփրատ գետի ավազանն է, որը հոսելով տարածվում է դեպի հյուսիս և հարավ։ Բաբելոն քաղաքը գտնվում է քարտեզի կենտրոնում, իսկ հարակից ութ «շրջանները», որոնք պատկերված են եռանկյունաձև հատվածներում, ներկայացված են՝ որպես օվկիանոսից այն կողմ գտնվող տարածքներ։
Սեպագիր տեքստի մեջ ներկայացված է յուրաքանչյուր շրջանի նկարագրությունը՝ ճանապարհորդի աչքերով:

«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան
17901:12
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
158Երեկ, 21:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
26904.10.2026, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
26704.10.2026, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
23104.10.2026, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
22104.10.2026, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
60029.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
70928.09.2026, 17:36