«Հարկը պիտի, այո, ավելացնենք»․ Նիկոլ Փաշինյան
![]() 633 Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ., 12:36 «Մի կողմից ասում ենք, որ պայքարում ենք ստվերի դեմ, մի կողմից էլ օրենսդրական միջանցք ենք ստեղծել ստվերի աճի համար»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շրջանառության հարկի փոփոխություններին․ «Թիվ մեկ միջանցքը դա շրջանառության հարկի այն տրամաբանությունն էր, որը դրված էր։ Ասում ենք՝ հարկը էսքան ա, եթե փաստաթղթով ես ձեռք բերում, այ եթե փաստաթղթով չես ձեռք բերում՝ հարկը էսքան ա։ Այս համակարգը ինքնին գաղափարական պրոբլեմ է։ Սակայն, աշխատելով այս խնդրի վրա, եկել ենք այն եզրակացության, որ ստվերը խթանող այդ հատվածում պետք է որոշակի գործողություններ կատարենք, և, այո՛, հարկը պետք է ավելացնենք՝ ստվերի գինը բարձրացնելու համար, բայց օրինական հարկը պետք է նվազեցնենք։ Շրջանառության հարկի հետ դա է տեղի ունեցել, եթե ամեն ինչ օրինական է, ապա հարկը նվազում է՝ դառնալով 1%»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, անկախ տնտեսվարողների բողոքներից, կառավարությունը հաստատեց, որ իր քաղաքական կամքը անբեկանելի է․ «Բայց էլի մեր սիրելի տնտեսվարողների նեղվածությունը հաշվի առնելով 6-ամսյա անցումային շրջան ենք նախատեսում՝ մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Ինչքան 5 %-ից ավել հարկ կգոյանա, մենք այդ ամբողջ գումարը կվերադարձնենք տնտեսվարողներին»,- ասաց Փաշինյանը։ |

«Կասկածելի դրսևորում՝ «Երևան ավտոբուս»-ում»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
267Երեկ, 16:18
«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)
214Երեկ, 14:12
«Միայն այս գործարքով Երևան քաղաքին հասցվում է շուրջ 60 մլն դրամի վնաս»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
455Երեկ, 11:00
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը
429Երեկ, 10:04
«ԵԱՏՄ-ն մոտենում է իր վախճանին». Սամսոն Գրիգորյան
347Երեկ, 00:36
Տասնհինգ նավ անցել է Հորմուզի նեղուցով
62214.05.2026, 00:21
«ՔՊ-ի մոլդովական պատրանքները». Վահե Դավթյան
33413.05.2026, 22:18
«Առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
36613.05.2026, 14:12
