«Հանրապետական մարզադաշտը որակազրկման վտանգի տակ է»․ ՀՖՖ

«ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ»,- այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում։
«ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները չեն կարող հանդես գալ այս մարզադաշտում և ամենակարևորը՝ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն կունենա Աշխարհի մինչև 20 տարեկանների 2029 թ. առաջնությունը Հայաստանում (Վրաստանի հետ համատեղ) անցկացնելու հնարավորության վրա:
Մենք դատապարտում ենք երկրպագուների խմբերի նման վարքագիծը՝ դրա մեջ տեսնելով հայկական ֆուտբոլին վնաս հացնելու միտում: Կոչ ենք անում զերծ մնալ նման վարքագծի դրսևորումից՝ հանդիպումների ընթացքում զբաղվելով բացառապես մեր թիմերին երկրպագելով»,- նշված է հայտարարության մեջ։

Բախումներ Բաթումում՝ թուրք ու իսրայելցի երկրպագուների և վրացի ոստիկանների միջև. Թուրքիան դժգոհություն է հայտնել
243Երեկ, 00:06
Զելենսկին և Մադյարը վոլեյբոլ են խաղացել (տեսանյութ)
107025.11.2026, 12:55
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ
72622.11.2026, 00:18
«Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
73121.11.2026, 17:30
«Ներկայացվել է նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
73821.11.2026, 14:00
Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
84319.11.2026, 18:24
«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
77118.11.2026, 13:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
325217.11.2026, 00:43