«Հայ արևմտամետները մնացել են երկու քարի արանքում». Արմինե Օհանյան
![]() 271 Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ., 23:12 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկեղծորեն սկսել եմ կարեկցել հայ արևմտամետներին: Նրանց նախկին վերամբարձ տոնից, հաղթողի, պայքարի մարտիկի, դասատուի ինքնավստահ կեցվածքից ոչինչ չի մնացել: Այնպիսի շոկ են ապրում համաշխարհային վերջին իրադարձություններից, որ դժվար է ասել, թե ինչպես ու երբ են այդ սթրեսը հաղթահարելու: Մի կողմից՝ իրենց ֆինանսական ապագայի անորոշությունը, մյուս կողմից՝ Արևմտյան աշխարհի պառակտվածությունն ու ապագայի անորոշությունը խոր շփոթմունքի մեջ է գցել նրանց: Արևմուտքի հանդեպ վերաբերմունքն էլ արդեն միանշանակ չէ՝ Եվրոպան դեռ սիրելի է, բայց ԱՄՆ-ն արդեն՝ ոչ այնքան: Իսկ կար ժամանակ, որ Միացյալ Նահանգները անվերապահ պաշտամունքի առարկա էր: Հիմա ԱՄՆ-ում այնպիսի իրադարձություններ են կատարվում, որ հայ արևմտամետները մնացել են երկու քարի արանքում՝ Թրամփին պաշտպանել չեն կարող, բայց քննադատելն էլ նշանակում է արևմուտքի, արևմտյան արժեքների քննադատություն, ինչին իրենք դեռ հոգեպես պատրաստ չեն և՝ ինչպե՞ս քննադատեն, որ չստացվի, թե իրենց ողջ նախորդ կյանքն են կասկածի տակ առնում, այլ կոնկրետ անձի են քննադատում: Ուկրաինայի պարտությունը նրանց երևի նույնքան ցավ է պատճառում, որքան բուն Ուկրաինայում ապրողներին: Ստացվեց, որ հայ արևմտամետ շրջանակները ոչ միայն քաղաքագիտական վերլուծություններ անելու, իրավիճակը հասկանալու և կանխատեսելու ունակ չեն, այլև իրենք իրենց փակուղի են մղել ու հիմա փաստի առաջ հայտնվել: Եվ չգիտեն՝ հնարավո՞ր է արդյոք Եվրոպան տարանջատել ԱՄՆ-ից, կարելի՞ է լինել արևմտամետ, բայց ԱՄՆ վարչակազմին մերժել, ինչպե՞ս վերաբերվել Թրամփ- Պուտին սիրախաղերին, կամ ի՞նչ գնահատական տալ Զելենսկի-Թրամփ շփումներին: Այսօր էլ թարսի նման՝ ԱԺ-ն հետաձգեց Եվրաքվեի նախագծի երկրորդ ընթերցումը: Եվ չունեն ամենակարևոր հարցի պատասխանը՝ որտեղի՞ց են այսուհետ գրանտներ ստանալու: Չէ որ նրանց շարժիչ ուժը ոչ թե գաղափարներն են եղել, այլ՝ փողը: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
