Սյունիքում փորձում են ավտորիտետ ձեռք բերել. «Հրապարակ»
![]() 182 Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Կապանի ՔՊ խորհրդի ընտրություններից հետո ներկուսակցական կրքերը չեն հանդարտվել։ Կապանի ՔՊ թիմում կասկածներ ունեն, որ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը նախապես ազդեցություն է գործել ընտրողների վրա, դա է պատճառը, որ անցած շաբաթ տեղի ունեցած ընտրություններում կապանցի 2 պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանն ու Մարինա Ղազարյանը, չեն անցել խորհրդի կազմ, փոխարենը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու ՔՊ քարտուղարուհին, մարզիչը և Բաբայանի այլ մտերիմներ մտել են։ ՔՊ-ականների կասկածները հաստատվել են այն բանից հետո, երբ խորհրդի նախագահ է ընտրվել Նարեկ Բաբայանը։ ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը պետք է չեղարկի այդ ընտրությունները: Մինչդեռ մեր աղբյուրները կարծում են, որ ՔՊ կուսակցության վարչությունն իր առաջիկա նիստում կհաստատի Բաբայանի նշանակումը խորհրդի ղեկավարի պաշտոնում, քանի որ նրա «առաջընթացի» քավորները վարչության անդամներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանն են, որոնք փորձում են Սյունիքում իրենց ազդեցությունը մեծացնել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
