«Հերթական հակաքաղաքացիական նախագիծն է շրջանառվում». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հերթական ՀԱԿԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ նախագիծն է շրջանառվում…
Նախատեսվում է, որ վարչական ակտի դատական կարգով բողոքարկումը այլևս ՉՀԱՆԳԵՑՆԻ վարչական ակտի ավտոմատ կասեցմանը: Այսինքն՝ գրեցի՞ն ձեզ վրա 10000 դրամի, օրինակ, ամրագոտու ակտ, ներկայումս, եթե դիմում ենք դատարան, դա ՉԵՔ մուծում, սակայն, եթե գործի առաջարկվող փոփոխությունը, բողոքարկեք թե չբողոքարկեք, այն ՄՈՒԾԵԼՈՒ ԵՔ (կամ կգնա ԴԱՀԿ և կդառնա 15000), իսկ, եթե հաղթեք, նոր միայն պետք է հետ ստանաք գումարը: Կոպիտ ասած՝ մարդուն նաղդ պատժում են, հետո, եթե մարդն ապացուցի, որ ինքն անմեղ է, նոր միայն հետ են բերում իրավիճակը: Նստի, ախպերս, եթե կպարզվի, որ անմեղ ես… Կասենք՝ կներես, նու, մոտավորապես սենց:
Իրականում ԱԲՍՈՒՐԴ Է:
Ամենից առաջ սա ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է, քանի որ ստացվում է, որ պատիժն անխուսափելի վրա է հասնում այն պարագայում, երբ մեղքը դեռևս հաստատված չէ: Բացի այդ, դատական պրակտիկայի տարրական վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ ակտեր վարչական դատարանում ԲԵԿԱՆՄԱՆ ՇԱՏ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇ ունեն՝ 90 տոկոս և ավելի: Այս պայմաններում պահանջել ակտը վճարել, հետո, երբ այն անվավեր կճանաչվի, գումարը հետ տալը, ոչ միայն անտրամաբանական է զուտ գործնական մակարդակում, այլև խիստ կծանրաբեռնի պետական համակարգը (ընդունել գումարը, հետ տալ և այլն):
Իր հերթին, փաստորեն բողոքարկման համար մարդուց ՆՈՐ ՄԻ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ, երբ, առանց այդ էլ, սահմանվել են լիովին անարդար պետական տուրքեր և, օրինակ, նույն 10000 դրամի համար մարդը 4000 դրամ պետական տուրք է մուծում, իսկ մոտ 1000 դրամի էլ. փոստային և այլ ծախս է անում՝ մոտ 5.000 դրամ:
Եվ վերջապես, կան շատ մեծ գումար պարունակող ակտեր, որոնց բռնագանձումն ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ անձի համար: Այս պայմաններում վարչական ակտի պարտադիր կասեցումը վերացնելը, երբ այն վարչական-դատավարական կարգով բողոքարկվում է, կբերի նրան, որ բիզնեսից ուղղակի կխլվի գումար, իսկ բիզնեսն էլ կմահանա:
Չի կարելի, ՉԸՆԴՈՒՆԵՔ այս տեսքով»:

Կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
35223.06.2026, 23:24
«Պռոբկայա սարքում քաղաքում, հասկանում, որ Շտապօգնության մեքենաներն անօգուտ են, ու սարքում ա մոպեդ»․ Էրիկ Անթառանյան
34620.06.2026, 09:42
«Եկեք մի փոքր համբերատար լինենք»․ Արտյոմ Կարապետյան
36919.06.2026, 15:12
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
39616.06.2026, 22:48
Այլընտրանքային ուղեգծեր՝ Կիևյան կամուրջը շրջանցելու համար (լուսանկար)
42716.06.2026, 22:06
Ավտովթարի մասնակիցները պարտավոր կլինեն 15 րոպեում ազատել երթևեկելի հատվածը․ նոր նախագիծ
37316.06.2026, 17:18
Ավագ դպրոցում մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր
60704.06.2026, 20:36
Ռուսաստանը ոչնչացրել է Zeekr-ի պաշտոնական ավտոսրահը Կիևում
163702.06.2026, 18:34