«Սահմանագոտում նախկին մեծ դրոշի փոխարեն փոքր դրոշ են տեղադրել». Ոսկան Սարգսյան
![]() 460 Երեքշաբթի, 11 մարտի, 2025 թ., 17:00 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի սահմանագոտու բնակիչները լրագրողիս դժգոհել են, որ Ադրբեջանի հետ սահմանագոտում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում, ճանապարհի եզրի բլրին նախկին մեծ դրոշի փոխարեն զինվորականները տեղադրել են չափերով փոքր դրոշ, որը հարիր չէ դրոշակաձողի մեծ բարձրությանը։ Սահմանի այդ հատվածում ադրբեջանցիները չափերով մեծ դրոշներ են տեղադրել, որոնք տեսանելի են շատ հեռվից։ ՊՆ-ն ֆինանսական միջոցներ չունի՞ այդտեղ չափերով մեծ դրոշ տեղադրելու համար, թե՞ փոքր դրոշը տեղադրել են Նիկոլ Փաշինյանի հռչակած «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանության շրջանակներում, որպեսզի ՀՀ դրոշի մեծ չափը ադրբեջանցիներին չջղայնացնի»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
