«Ո՞վ է սեփական պետությունը քամուն տված ամենաձախորդ պատուհասը՝ Նիկո՞լը, թե՞ Զելենսկին»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գրառումը․ «ՀՀ արտաքին-անվտանգային քաղաքականության առանցքային հարցերի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ուղղություններով Նիկոլի գրանցած արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ են:
Հանձնել է ԼՂԻՄ-ն ու դրան հարակից տարածքներն ամբողջությամբ, հայաթափել է Արցախը, հանձնել է նաև Հայաստանի սուվերեն տարածքների մի մասը և հայտնվել անբովանդակ «խաղաղության պայմանագիր» աղերսողի ու Ալիևի կողմից նոն-ստոպ մերժվողի ստոր դերում: Այն պարագայում, երբ Ադրբեջանն ինքն իր այսօր ունեցած արդյունքը 1988թ․-ից ի վեր երբևէ իրատեսորեն հնարավոր չի համարել:
Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին Նիկոլի հայտարարություններն էլ ավելի մեծ դատարկաբանություն են: Չկա 1991 թվականից ի վեր Թուրքիայի կողմից առաջ քաշված կամ ակնարկված որևէ նախապայման, որ Նիկոլն all-inclusive տարբերակով արդեն իսկ չի բավարարել ու գերբավարարել: Ու այդ ամենով հանդերձ, նույն կերպ, հայտնվել է Թուրքիայից հարաբերությունների հաստատում աղերսողի ու Էրդողանի կողմից նույնպես մերժվողի անպատվաբեր դերում:
Մի հարց, այդուհանդերձ, միանշանակ պատասխան չունի. ո՞վ է սեփական ժողովրդին ու պետությունը քամուն տված մեր ժամանակների ամենաձախորդ պատուհասը՝ ի՞նքը, թե՞ Զելենսկին»:

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
9601:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
9500:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
108Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
128Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
108Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
307Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
99Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
189Երեկ, 17:24