«Մեզ պետք է 8-10 հազար կազմակերպված մարդ, և իշխանությունը ծնկի կգա»․ Իշխան Սաղաթելյան

«Ես չեմ ուզում կենտրոնանանք 2026թ․ ընտրությունների վրա, քանի որ առջևում ունենք ծանր մարտահրավերներ, և պետք է կենտրոնանալ այդ խնդիրների վրա»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Առաջիկայում 3 գլխավոր խնդիր է չոքելու մեր դռանը․ առաջինը՝ խաղաղության պայմանագիրն է, որը, ըստ էության, ՀՀ-ի կապիտուլյացիայի պայմանագիր է։ Կարծում եմ՝ Հայաստանը համաձայնվել է նաև համաձայնագրի վերջին 2 կետերին, որոնք ենթադրում են միջազգային ատյաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ դատական հայցերը, միմյանց սահմանին երրորդ ուժի առկայության բացառում, այսինքն՝ սահմանային գոտուց հետ կանչել եվրոպական դիտորդներին․․․ Բացի դրանից՝ փորձելու է ստանձնել պարտավորություն՝ փոխելու Սահմանադրությունը՝ դրանով բավարարելով Ադրբեջանի ևս մեկ պահանջ․․․ Գալու է ու ժողովրդին ասի, որ եթե չփոխենք Սահմանադրությունը, պատերազմ է լինելու»,- նշեց պատգամավորը։
Նրա դիտարկմամբ՝ այս ամենը կանխելու տարբերակներ կան՝ ժողովրդին պետք է բացատրել, թե ինչ է լինելու Փաշինյանի «իրական Հայաստան» գաղափարախոսության հետևանքը․ հայ ժողովուրդը զրկվելու է ինքնուրույնությունից, և մեր պետությունը դառնալու է թրքահպատակ։ «Մենք պետք է կարողանանք հասարակության հետ խոսել։ Նախ պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ Փաշինյանը չկարողանա նախաստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթ, իսկ եթե փորձի գնալ ստորագրելու այդպիսի փաստաթուղթ, դա պետք է իր համար դառնա քաղաքական գերեզման․․․ Ձախողման, պատերազմի, զիջումների ու խայտառակությունների այս ընթացքն ընդհատելու համար անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա․․․ Իսկ դրա համար ընդդիմությանը պետք է աջակցություն, պետք է մոբիլ զանգված՝ 8-10 հազար կազմակերպված մարդ, որոնց առաջ այս իշխանությունը ծնկի կգա»։

«Երբ երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան»․ Ալիսա Գևորգյան
4617:24
Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
6517:12
«Եկել ենք մի կետի, երբ մեր կողմից փառաբանված եվրոպական արժեքները պետք է պաշտպանենք հենց եվրոպացիներից»․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
5417:00
«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան
5516:42
«Վստա՞հ ենք, որ սահմանին աշխատանքներ կատարող Իրանի ու Հնդկաստանի քաղաքացիներ մեջ չկան թշնամու գործակալներ»․ Նաիրի Հոխիկյան
6216:24
«Եթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Մատուշկա Ռասիա» երգի, նորմալ հետ կգա». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7216:18
«Իրենց ընտրողների կյանքը մի 50 տարով երկարեց էդ ելույթից հետո». Սամվել Կարապետյան
6016:12
«Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել Եկեղեցին». լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
6216:06