«Պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել». Նիկոլ Փաշինյան

«Անադոլու» լրատվական գործակալության լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց. «Տևական ժամանակ է՝ պատմության ընկալման վերաբերյալ քննադատություններ ու եզրակացություններ եք անում: Ո՞րն է այս թեմային անդրադառնալու պատճառը, ինչի՞ եք փորձում հասնել դրանով»:
«Ցանկացած երկիր պետք է ինքն իր պատմության հետ առնչվի: Պատմությունից պետք է դասեր քաղել, բայց պատմության ոչ մի էջում գրված չէ, որ ասվի՝ ուշադրություն՝ հետևությունը, դասը հետևյալն է: Քաղաքական ընտրության հարց է՝ ինչ դաս քաղել, ինչպես օգտվել պատմությունից: Պատմությունն ամենաքաղաքական գիտություններից է, ամենաքաղաքական դիսցիպլիններից է ու դրա ընկալումը քաղաքական ընկալման հարց է: Պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել: Ապագան պետք է ոչ թե պատմության հայելային արտահայտությունը լինի, այլ հնարավորություն՝ ավելի լավը դարձնել այն էջերը, որոնք ուզում ենք ավելի լավը դարձնել: Սա էլ քաղաքական ընկալման հարց է»,- պատասխանեց Փաշինյանը:

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների
4400:04
«Պարահայում արված հայտարարությունը Բաքվին թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել Արցախ այցելածների նկատմամբ». Թաթուլ Հակոբյան
42Երեկ, 23:36
«Եթե մենք ևս մեկ անգամ մեզ վրա կրակողին հանձնեցինք, էլի նրան ընդունելու են՝ որպես հերոսի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
53Երեկ, 23:18
G7-ի լրացուցիչ սպառազինության ծախսերը հաջորդ 10 տարիների ընթացքում կարող են հասնել 8 տրիլիոն դոլարի
133Երեկ, 22:48
«Այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը». Արա Պողոսյան
63Երեկ, 22:16
«Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների». Լուսինե Մարտիրոսյան
82Երեկ, 21:42
«Հետախուզման մեջ գտնվող և Հայաստանից դուրս ապրող հայերի համար կարևոր իրավական տեղեկատվություն». Տիգրան Սարգսյան
74Երեկ, 21:30
«Բ*զի լաց էին դրել պահածոներով պաշտպանված սահմանի համար, հիմա փամփուշտ չեն տալիս զինվորին». Արթուր Դանիելյան
86Երեկ, 20:48