««Արևմտյան Հայաստան» և «Ցեղասպանություն» եզրույթները տեղ չե՞ն գտնելու Հայաստանի նոր Սահմանադրության մեջ». թուրք լրագրողը` Նիկոլ Փաշինյանին

Թուրք լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց. «Հայաստանի և Թուրքիայի միջև Ցեղասպանության հարցը ինչպիսի՞ ազդեցություն ունի հիմա: Ըստ ձեզ, դա արդեն նախկի՞ն հարց է: Հայաստանը նախկինում քաղաքականություն էր վարում, որ Ցեղասպանությունը տարբեր երկրների խորհրդարաների կողմից ընդունվի: Կարո՞ղ ենք ասել, որ այս քաղաքականությունն արդեն չի կիրառվում: Նույնկերպ ձեր Սահմանադրության ներածական մասում տեղ են գտել «Արևմտյան Հայաստան» և «Ցեղասպանություն» եզրույթները: Եթե Սահմանադրությունը փոխվի, դրանք տեղ չե՞ն գտնելու նոր Սահմանադրության մեջ»:
Փաշինյանը պատասխանեց. «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր: Բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ էական է և կարևոր: Այդ հարցերի շուրջ ես հիմնականում աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և Հայաստանում և արտերկրում մեր հայրենակիցների հետ զրույցում: Խոսք է գնում Մեծ եղեռն ուրանալու կամ մոռանալու մասին: Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է: Այսինքն, ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ: Դա բոլորիս համար անուրանալի ճշմարտություն է»:
Նա նաև կարծիք հայտնեց, որ հեռավոր երկրների կողմից Ցեղասպանության ընդունումը իրականում լարումներ է ստեղծում մեր տարածաշրջանում, որոնք հարց է՝ ինչքանով են մեզ ձեռնտու:
Նա նաև փաստեց, որ ՀՀ Սահմանադրությունում «Արևմտյան Հայաստան» եզրույթ չկա, և իր ընկալմամբ՝ Արևմտյան Հայաստանն Արմավիրի մարզն է և Շիրակի կոնկրետ բնակավայրեր: «Մենք պետք է հասկանանք ուրիշների ընկալումները մեր մասին: Եթե մենք ասում ենք՝ սպասեք՝ մենք կհզորանանք և տեսեք, թե ինչ փոփոխություններ կբերենք տարածաշրջանում, դա կընկալեն սպառնալիք: Այսօր էլ Հայաստանում բոլորն ընկալում են, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար: Նույնն էլ մեր հայտարարությունները կարող են դիտվել սպառնալիք՝ Թուրքիայի համար»,- ասաց նա:

«Այս իշխանությունը հատել է բոլոր կարմիր գծերը». Հակոբ Տեր-Խաչատուրյան (տեսանյութ)
312:00
«Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ»․ Մանե Թանդիլյան
5511:18
«Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսին էլ եք ջնջելո՞ւ»․ Արտակ Հովհաննիսյան
7110:12
Թրամփը զվարճացրել է Սի Ծինփինին՝ Բայդենի դիմանկարի փոխարեն տեղադրված ավտոգրիչի լուսանկարով (տեսանյութ)
17209:31
«Սկսում ենք վերադառնալ Երևան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7108:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7407:48
«Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել». Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ում (տեսանյութ)
10702:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
218Երեկ, 23:12