«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման գոծընթացին։
«Հայ ժողովուրդը Բայրամովից տեղեկացավ, որ ՀՀ-ն համաձայնել է խաղաղության պայմանագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին․․․ ՀՀ-ն օրեր առաջ հայտարարեց․ «Արդեն Ադրբեջանին հայտնել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրված տարբերակի վերաբերյալ մեր մոտեցումները»։
Հայ ժողովրդին չի ասվում, թե ինչ պատասխան է ուղարկվել։
Թե որ հարցերի վերաբերյալ համաձայնություն չկար, այդ մասին ևս Ալիևն էր բացահայտել՝ իր հարցազրույցներից մեկում։
Եվ հիմա Բայրամովը հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների պրոցեսն ավարտված է։ Եվ միաժամանակ հայտարարում է, որ ՀՀ-ն պետք է իր Սահմանադրությունը փոխի․․․ Այս ամենին հաջորդում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, և Ադրբեջանը չի պատասխանում ՀՀ ԱԳՆ-ի առաջարկին՝ հանդես գալ համատեղ հայտարարությամբ․․․
Սա խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն է»,- նշել է Մարուքյանը։

«Ավելի քան 90 հազար քաղաքացիներ վերադարձել են ազատագրված տարածքներ»․ Բայրամով
6112:36
«2018-ին «Ելք»-ի պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասել էր՝ դուք չեք հասկանում, թե ով է եկել իշխանության»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
7112:06
Ընտրություններից հետո ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանին ուղղված հարվածները․ #WSJ
8911:54
«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան
6311:30
«Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»․ Բայրամով
11411:18
«Դու նա վսյակի վրեդ նոր տատու արա, խոսքի՝ Գորիսի կոյուղու հատակագիծը»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9211:06
«Ինտենսիվ կերպով պետք է աշխատանք տանել Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ»․ Արեգ Սավգուլյան
6010:18
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր ալիք է նախապատրաստվում»․ Մարգարիտ Եսայան
6710:06