«Այս խնդրով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լրագրողիս են դիմել Աբովյան քաղաքի կենտրոնական՝ Հատիսի փողոցի 36 շենքի բնակիչները, ովքեր բողոքում են, որ դեղատների ցանց ունեցող Սուրեն Գրիգորյանը իրենց շենքի առաջ կառուցում է եռահարկ շենք։ Բնակիչները դժգոհ են այդ շինարարության մեծ աղմուկից, փոշուց, նրանք մտահոգված են, որ կառուցվող եռահարկ շենքը փակելու է բազմաբնակարան իրենց շենքի ցածր հարկերի լուսավորությունը, ամբողջությամբ փակելու է շենքի 3-րդ մուտքի տեսադաշտը, այդ շինարարության հետևանքով ամբողջությամբ շինհրապարակում է հայտնվել վերջերս վերանորոգված սալահատակը և ամենակարևորը՝ կառուցվելիք շենքի տակ է հայտնվել 36 շենքի ջրահեռացման համակարգը։ Բնակիչները դիմել են Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանին։ Նա բնակիչներին պատասխանել է, որ շինարարությունը կատարվում է սեփական հողամասում, այն կատարվում է փորձաքննություն անցած կազմակերպության կողմից տրված նախագծային փաստաթղթերի հիման վրա։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը Հատիսի փողովի 36 շենքի բնակիչներից մեկի ահազանգին ի պատասխան հայտնել է, որ կառուցապատող Սուրեն Գրիգորյանի կողմից կառուցվում է առևտրի սրահ, որի համար Աբովյան համայնքի ղեկավար է․ Բաբայանի կողմից 2024թ․ դեկտեմբերի 10-ին տրամադրվել է շինթույլտվություն։ Բնակիչներին բողոքի վերաբերյալ դիմեցի Աբովյանի համայնքապետարան։ Համայնքապետի մամուլի քարտուղար Ռոզա Նալթակյանը լրագրողիս ուղարկեց «Լավո» ՍՊԸ փորձաքննության եզրակացությունը, այն մասին, որ «Լավո» ՍՊԸ փորձաքննությունը երաշխավորում է՝ «Առևտրի սրահի կառուցում,ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, ք․ Աբովյան, Հատիսի փողոց 1/115/1 հասցեում» նախագծի փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական պարտադիր պահանջներին»։ Ի՞նչ է ստացվում, ենթակառուցվածքների վրա, մասնավորապես՝ թիվ 36 շենքի ջրահեռացման համակարգի վրա օրենքով չէր կարող հիմնական կառույց՝ եռահարկ շենք կառուցվել, սակայն համայնքի ղեկավար Է․ Բաբայանը շինթույլտվություն է տրամադրել, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ս․ Մինասյանը բնակչի ահազանգին, խնդրի էությանը չանդրադառնալով՝ պատասխան է տվել։ Կարծում եմ, որ այս խնդրով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»։

«ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը»․ Համբարձում Մաթևոսյան
2700:48
«Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի․ հորդորում ենք իրականացնել բերքահավաք»․ Լևոն Ազիզյան
4200:36
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է չորս հազարը
7800:24
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
126Երեկ, 23:48
«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
76Երեկ, 22:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
89Երեկ, 22:24
«ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. անհիմն են տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք». ՀՀ ԱԱԾ
66Երեկ, 21:42
«Ադրբեջանը պատերազմի առիթներ ու պատճառներ է փնտրում». Հայկ Դեմոյան
74Երեկ, 21:24