«Հիմնական բազարը գնում է Զանգեզուրյան միջանցքի շուրջ»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս ինչ են աշխարհով մեկ ուրխաղ եղել, թե հայ֊ադրբեջանական կոնֆլիկտը ավարտվում է և շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր Հայաստանի իշխանությունների համարձակ զիջողականության շնորհիվ։ Ու շնորհավորանքներ, շնորհավորանքներ, շնորհավորանքներ, աշխարհի չորս ծագերից շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ...
Մինչդեռ նիկոլը հերթական անգամ հայ ժողովրդի աչքերին թոզ է փչում... Ժողովուրդն ասում է՝ առուն մինչև չթռած հոպ մի ասի։ Իսկ նիկոլը՝ հո'պ, հո'պ, հո'պ... հոպպամիշ ա ըլնում...քիչ է մնում տեղում պար բռնի... Արդյոք ո՞ւմ է մոլորեցնում, ո՞ւմ է հարիֆի տեղ դնում... Քի՞չ է ժողովրդին խաբե՞լ, էլ է ուզում խաբի՞, էն էլ ընտրություններից առաջ... Ո'չ, ո'չ, երիցս ո'չ՝ էդ թուղթը չպիտի ստորագրվի... Եղածը թուղթ չի՞... մի թուղթ էլ լինի՞... Թուղթ՝ որի օգտակար գործողության գոծակիցը ընդամենը զուգարանում է բարձր։
Էն որ ասում են երկու 15 համաձայնեցված կետերից զատ ընդամենը 2 չհանաձայնեցված կետ կա՝ ընդամենը բլեֆ է։ Ի դեպ, երկու կետերն են՝ դիտորդի կարգավիճակով երրորդ երկրների ներկայացուցիչների հեռացումը սահմաններից և Հայաստանի դատական հայցերի հետ կանչը միջազգային դատարաններից, դրան գումարած Հայաստանի սահմանադրության փոփոխությունը... Լսեք և իմացք՝ դրանք բոլորը, սոսկ, պատրվակներ են։ Հիմնական բազարը գնում է Զանգեզուրյան միջանցքի շուրջ։ Իսկ դա ամենևին էլ անմեղ միջանցք չէ։ Դա Ադրբեջանական սպառնալիքի տակ նոր տարածքների գրավում է, այսինքը բառացիորեն առանց պատերազմի, առանց գնդակ իսկ արձակելու հսկայական տարածքների գրավում, որը նշանակում է 10֊20 կիլոմետր լայնությամբ և տասնյակ կիլոմետրերով երկարությամբ վիթխարի հողատարածքների զիջում, այսինքը բութ սրի հարվածով Հայաստանի կիսում՝ անդամահատելով կապը Իրանի հետ։ Հաշվի առեք, որ այդ «կորիդորով» գազամուղ պիտի անցնի, նավթամուղ պիտի անցնի, պիտի անցնեն երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ և բացի այդ երկու կողմերից դրանց անխափան գործունեությունը պիտի ապահովեն թուրք֊ադրբեջանական, կարող է և՝ ռուսական անվտանգության ուժերը։
Ողջ բազարը այս խնդրի շուրջ է։ Հայաստանը կանգնած է աղետի եզրին։ Եվ այդ «նվերը» մեզ բերել է նիկոլ փաշինյանը՝ ում համար իր տակի ոռաչափ տարածքն ավելին արժե, քան Սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի Հանրապետության անձեռնամխելի տարածքները»։

«Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»․ Բայրամով
2511:18
«Դու նա վսյակի վրեդ նոր տատու արա, խոսքի՝ Գորիսի կոյուղու հատակագիծը»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
3711:06
«Ինտենսիվ կերպով պետք է աշխատանք տանել Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ»․ Արեգ Սավգուլյան
4410:18
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր ալիք է նախապատրաստվում»․ Մարգարիտ Եսայան
5110:06
Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր՝ ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»
5509:24
Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու․ «Հրապարակ»
5909:18
Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է․ «Հրապարակ»
8409:12
TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»
5909:06