«Սա ո՞վ է, որ քիթը մտցնում է Գյումրիի ընտրությունների մեջ»․ Գագիկ Համբարյան

Պատմաբան Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քայլիստնե՛ր, եսիմորտեղներից մարդ եք բերե՞լ գյումրեցիների վրա;
Պարզվում է՝ քայլիստները, ովքեր շատ նյարդային արձագանքեցին Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած հենց գյումրեցիներին, ովքեր ապրել են կամ ապրում են Երևանում և առանց ամոթի առաջ էին տանում այն թեզը, թե բա «Էրևնից են էկել Գյումրի ու․․․» ու նմանատիպ այլ խոսակցություններ, հիմա էլ իրենց հույսը դրել են լուսանկարում պատկերված կերպարի վրա, ով, ըստ Գյումրիում համառ շրջանառվող ասեկոսեների՝ ավագանու ընտրությունների քարոզարշավը սկսվելուց ի վեր Գյումրիում է վեր ընկած, ապրում է «սովրանոյի» Արմանի հյուրանոցում և կոորդինացնում է քայլիստների քարոզարշավը և շտաբի գործունեությունը...
Ստացվում է, որ Գյումրիում ծնվածներին և ավագանու ընտրությունների որոշ մասնակիցների քայլիստներն իրավունք են վերապահում «էրևնցի» անվանել ու բողոքել, որ մայրաքաղաքից են եկել, հանրության լայն շերտերին տրամադրելով նրանց դեմ, թե բա՝ Երևանից են գալիս ու միջամտում մեր քաղաքի ընտրություններին, բայց հիմա, ըստ Գյումրիում տարածվող ասեկոսեների, որոնց ես հավատում եմ, պարզվում է, որ հենց քայլիստներն են եսիմ որտեղից մարդ բերե՞լ գյումրեցիների վրա...
Հետաքրքիր է, այդքան շիրակցի և գյումրեցի պաշտոնյաներ ունեցող քայլիստներն այնքան անճա՞ր են, որ իրենց հույսը դրել են գյալմա Վահագնի վրա... Ի՞նչ գործ ունի սա Գյումրիի և մեր քաղաքին վերաբերող ընտրությունների հետ... Սա ո՞վ է, որ իր քիթը մտցնում է Գյումրիի ընտրությունների մեջ»։

Երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում․ «Ժողովուրդ»
8209:24
Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ»
6209:12
«ԱՄՆ-ն կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում»․ #NBC
15209:01
«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
10103:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
10502:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
10501:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
11400:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
13100:00