«Հրավիրում ենք Սարիկ Մինասյանին բանավեճի»․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի գրառումը. «ԲԱՆԱՎԵՃԻ ՀՐԱՎԵՐ ՔՊ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ
Այսօր մամուլում տեղեկություն հայտնվեց, որ իշխող ուժը՝ Քաղաքացիական պայմանագիրը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իր թեկնածու Սարիկ Մինասյանը չմասնակցի օրենքով նախատեսված ամփոփիչ բանավեճին:
Եվրադաշինքի անունից մենք այս պահից կրկին հայտարարում ենք՝ Գյումրիի ընտրություններում մենք ունենք մեկ մրցակից, և դա Գյումրիի կառավարումը ձախողած ՔՊ-ն է: Ուստի հրավիրում ենք ձեր թեկնածուին՝ ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին, բաց, ուղիղ ծրագրային բանավեճի:
Մենք շատ լավ գիտենք Վարդանիկին, Մարտունիկին և մյուսներին… Նրանք մեզ համար ոչ միայն մրցակից չեն, այլև Գյումրիի հիմնախնդիրների պատասխանատվության իրական կրողներն են, և մենք բոլորից լավ ենք պատկերացնում նրանց թողած ժառանգությունը: Բայց այսօր քաղաքի կառավարողը դուք եք, և հենց ձեզ հետ էլ կա խոսելու անհրաժեշտություն։ Գյումրեցին իրավունք ունի տեսնելու իրական ծրագրային քննարկում՝ հստակ, անկաշկանդ, առանց մանիպուլյացիաների:
Եթե Սարիկ Մինասյանը որևէ կապ ունի այն նախընտրական ծրագրի հետ, որը ներկայացվել է հանրությանը, ապա նրա համար չպետք է խնդիր լինի ուղիղ բանավեճի մասնակցելը Լևոն Բարսեղյանի հետ:
Մեզ համար բանավեճի տեղն ու ժամը խնդիր չէ. առաջարկում ենք, որ դուք որոշեք, և մեր թեկնածուն պատրաստ է ցանկացած պահի։
Պատասխանատու քաղաքային կառավարումը պահանջում է բաց խոսակցություն՝ ոչ թե խուսափելու մարտավարություն»։

«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
4018:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
4918:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
8118:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
9117:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
10416:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
5516:36
«Ոչ ոք հայերի փոխարեն չի կռվելու»․ Արա Պողոսյան
7416:06
«Սա անկախություն չէ, այլ քայքայում»․ Նաիրի Հոխիկյան
7315:18