«Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից լեգիտիմացրեց բռնությունը»․ Ժաննա Ալեքսանյան
![]() 211 Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 14:12 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ է ոստիկանությունը բացարձակ և բացահայտ սանձարձակ պահվածք դրսևորում։ Անպատժելիությունը։ Հունիի 12-ին Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց բռնությունը ԱԺ ամբիոնից ոստիկանների գործողությունները գնահատելով իրավաչափ։ Հետևանքը շարունակվող և ահագնացող խոշտանգումնեերի դեպքերն են՝ անպաշտպան մարդկանց ոհմակներով հոշոտելը։ Ու հիմա ոստիկանության Վանաձորի բաժանմունքում խոշտանգված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի պաշտպանությունը տեղափոխվեց հանրային տիրույթ։ Պետությունը հրաժարվում է պաշտպանել իր քաղաքացուն և հանրային պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել ոչ թե խոշտանգումների բացահայտման, այլ անմեղ, անպաշտպան մարդու կողքին կանգնելու առումով։ Սա արժեքավոր է։«Ծեծելը մի կողմ, բայց հայհոյել են, ինձ վրա ինչ ասես արել են, թող պատասխան տան», սա է Տիգրանի հարցը, բայց պատասխան տվող չկա Տիգրանը պաշտպանում է իր արժանապատվությունը, մի բան, որ այս երկրում գործող իշխանությունները չունեն և հետևողականորեն ջախջախում են։ Շնորհակալություն Ռոման Երիցյանին խոշտանգումների այս դեպքը հանրայնացնելու և Տիգրանին մենակ չթողնելու համար»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
