Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Եթե արդյունքը կրկին պատերազմն էր, ինչո՞ւ արարեցիր այս մեծագույն ողբերգությունը». Վահե Սարգսյան

«Եթե արդյունքը կրկին պատերազմն էր, ինչո՞ւ արարեցիր այս մեծագույն ողբերգությունը». Վահե Սարգսյան
203
Երեկ, 18:42

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւմ պարզ չէր այս ողբերգության ընթացքն ու արդյունքը՝ պատերազմը...
Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է: Ադրբեջանը կոնկրետ պատերազմի անոնս է անում: Նիկոլ Փաշինյանը դրա դիմաց պարբերաբար Ալիևին իրեն հատուկ ամենանվաստացուցիչ կերպով հայերեն ու անգլերեն հիշեցնում է՝ պատրաստ է ստորագրելու, միակողմանի ստորագրելու, սկսելու ստորագրման գործընթացը: Պատերազմի «կանխման» օրվա միակ գործիքը, լծակը կամ բանակցության միակ խաղաքարտը՝ ծաղրածուի այն փայտիկը, այն կոտրած տաշտակը, որը մնացել է Նիկոլ Փաշինյանի մոտ:
Հայ մարդը հետ է նայում՝ ի՞նչ ունենք. հանձնված Արցախ, թշնամու նշանառության տակ գտնվող Կապան ու Սյունիք, Ջերմուկ ու Վայոց Ձոր, Վարդենիս ու Գեղարքունիք, Կիրանց ու Տավուշ, և այդ տեղերից հարվածն այլևս լինելու է կործանարար ու վերջնական:
Ի դեպ. Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է ոչ թե նրա համար, որ ամեն ինչ զիջել է, բայց արդյունքը կրկին պատերազմն է, այլ նրա համար, որ դեպի Երևան ձգվող զիջումներն այլևս վտանգավոր են, վտանգավոր՝ ոչ թե երկրի, պետականության, հայ ժողովրդի համար, այլ.... սեփական աթոռի համար: Հայ ժողովրդին խաբելու տարբերակը կարող է այլևս չաշխատել, ինքը՝ աթոռազրկվել, հետևաբար, ազատազարկվել ցմահ:
Հայ մարդը պարզ հարց է տալիս՝ Նիկոլ Փաշինյան, եթե արդյունքը կրկին պատերազմն էր, ապա ինչո՞ւ արիր այս ամենը, ինչո՞ւ խաբեցիր մեզ, ինչո՞ւ արարեցիր այս մեծագույն ողբերգությունը, և դեռ շարունակում ես գլուխդ պատեպատ տալով՝ խելագարի նման գոռալ, ճչալ, արժանապատիվ հայի վրայով անցնելով, գլուխը ջարդելով՝ հանձնել ու հանձնել:
Ինչո՞ւ... Պատասխան չկա, պատասխանը կարող է լինել Հուդայի հերթական և վերջին ներողությունը՝ ողբերգության ավարտին»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան