«Ադրբեջանին կոչ եմ անում հնարավորինս արագ ստորագրել խաղաղության համաձայնագիրը»․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
![]() 238 Երեկ, 15:36 ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը։ Անդերս Ֆոգ Ռասմուսենն այս մասին ասել է Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին Ադրբեջանի կողմից վերջին օրերին տարածվող կեղծ տեղեկությունների վերաբերյալ, թե Հայաստանն իբր սահմանի տարբեր հատվածներում կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է, որ չափազանց մտահոգված է Ադրբեջանի հռետորաբանությամբ։ «Եվս մեկ անգամ Ադրբեջանին կոչ եմ անում հնարավորինս արագ ստորագրել այդ համաձայնագիրը։ Այն խնդիրները, որոնք լուծված չէին, հիմա լուծված են Հայաստանի կողմից արված զիջումներով։ Այնպես որ, հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, հետևաբար վերջինս պետք է շուտափույթ կերպով ստորագրի այն»,- ընդգծել է Ռասմուսենը։ Նա կարծիք հայտնեց, որ այդ համաձայնագրի ստորագրումը բխում է նաև հենց Ադրբեջանի շահերից, քանի որ այն կդյուրացնի Բաքվի կապերի զարգացումը միջազգային հանրության հետ։ «Հույս ունեմ, որ ինչպես Եվրոպական միությունն, այնպես էլ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի վրա ճնշում կգործադրեն՝ այդ համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար»,- շեշտել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր է՝ շարունակում է կեղծ լուրեր տարածել, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ |
«Քանի Սերժը չի խոսում, խոսակցությունները, թե «Նիկոլին դրսի ուժերն են բերել», պրիմիտիվ մանիպուլյացիաներ են». Թաթուլ Հակոբյան
3105:12«Փաշինյանի՝ խաղաղության պատրաստ լինելը ինձ հիշեցրեց մի հետաքրքիր դեպք». Արամայիս Աղաբեկյան
10904:06«Գալյանի կարծիքով՝ ոչ թե պայմանագիրը Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունը պայմանագրին պետք է համապատասխանի»․ Վահան Հովհաննիսյան
19600:30Թուրքիան Թրամփին կոչ է արել դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից
169Երեկ, 23:55«Անդրանիկ Քոչարյանը պետք է բացատրություն տա և ներողություն խնդրի լրագրողից»․ Ժաննա Ալեքսանյան
148Երեկ, 23:42«Պայման է դրվել, որ Փաշինյանը ներկայանա Բաքու և այնտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը»․ Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
385Երեկ, 23:36«Եթե խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, ինչո՞ւ Ադրբեջանը չի ստորագրում»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
143Երեկ, 22:00«Մոտ օրերս կմանրամասնեմ, թե ինչ ենք բանակցել Եվլախում»․ Դավիթ Մելքումյան (տեսանյութ)
433Երեկ, 21:18