«Սա քաղաքական, ուղղորդված ակցիա է»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔԿ հրավիրվելու մասին
![]() 241 Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 19:06 «Եթե այս ամենը տեղի է ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ ընտրություններին մնացել է 10 օր ու քեզ կանչում են Երևանի կենտրոնի քննչական՝ 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ մի ակտի հետ կապված, սա քաղաքական հետապնդում է, թե չէ, փաստաբանիս հետ կմտնենք, դուրս կգանք, կասենք, բայց որ սա քաղաքական, ուղղորդված ակցիա է, վստահաբար այդպես է»,- այս մասին, այսօր Երևանի ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ «Գերագույն գլխավոր քնձըխը, երբ եկել էր Գյումրի, լաչառավարի հայտարարում էր, որ քարոզարշավին մասնակցում են թեկնածուներ, որոնք փորձում են պահել իրենց թալանած գույքը՝ 350 մլն դոլարի․․․ Ես մի ակտ եմ թալանել»,- նշեց Մխիթարյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ իրավապահները նշում են, թե ինքը 6 ամսով զրկված է եղել վարելու իրավունքից, բայց մեքենա է վարել, Ռուբեն Մխիթարյանը պարզաբանեց. «Ես զրկված եմ եղել 2023թ․ դեկտեմբերի 22-ից մինչև 2024թ․ հունիսի 22-ը, հունիսի 25-ին հետ եմ ստացել իմ վարորդական իրավունքի վկայականը։ Զրկվել էի այն պատճառով, որ բալերս պրծել էր: Այս ամենը շատ ծիծաղելի է․ 11 ամիս սրա մասին չխոսել, հիմա կանչել հենց քարոզարշավի ժամանակ, երբ 10 օր է մնացել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
