«Հավանաբար ստորագրումը կասեցվել է կա՛մ Անկարայից, կա՛մ Մոսկվայից Ալիևի վրա ճնշման արդյունքում»․ Գարիկ Քեռյան
![]() 353 Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 20:54 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստան - Ադրբեջան էլեկտրոնային դիվանագիտությունը շատ դիտարժան է, հետաքրքիր և նորույթներով հագեցած: Ինչ պարզվեց, Երևանից և Բաքվից գրեթե միաժամանակ պաշտոնապես ազդարարվեց, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է, վերջին երկու հոդվածներն էլ համաձայնեցված են և ավարտված է դրա շուրջ բանակցային գործընթացը: Դրան հետևեցին ջերմ շնորհավորանքները տասնյակ մայրաքաղաքներից և միջազգային կառույցներից: Այս իրադարձությունները ներկայացվեցին նաև որպես դիվանագիտական կարևոր նվաճում խաղաղության ճանապարհին: Միաժամանակ համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ ականատես եղանք ոչ բնականոն իրադարձությունների: Չորս տարի տևած տանջալից ու բարդ բանակցությունների ավարտից անմիջապես հաջորդ օրերին սկսվեց ապատեղեկատվությունը սահմանային կրակոցների մասին, իսկ հետո Բաքվից առաջ քաշվեցին ստորագրման նոր նախապայմաններ՝ Սահմանադրության, Մինսկի խմբի, միջանցքի և անկլավների մասին: Փաստացիորեն ամենացավոտ չլուծված և կոնֆլիկտային հարցերը ընդգրկված չէին պայմանագրի մեջ և բարձրաձայնվեցին դրա պատրաստ լինելու մասին հայտարարությունից հետո: Կրկնում են, թերևս մեկ այլ նման դեպք դժվար է գտնել դիվանագիտության պատմության մեջ: Ստացվեց, որ բանակցային գործընթացի ավարտից հետո սկսվում է նոր դիմակայություն: Անհրաժեշտ տեղեկատվության չտիրապետելով՝ դժվար է ասել, թե սա ինչ է: Ինչպես կարելի ավարտել մի փաստաթղթի շուրջ աշխատանքը և նորից սկսել դիմակայությունը հենց նույն փաստաթղթի շուրջ: Մի կանխավարկած, որի մասին արդեն գրառում էի արել մի քանի օր առաջ: Հավանաբար ստորագրման գործը կասեցվել է կա՛մ Անկարայից, կա՛մ Մոսկվայից Ալիևի վրա որոշակի ճնշման արդյունքում: Ստորագրման պատրաստակամության ՀՀ վարչապետի անկեղծության վրա չեմ կասկածում: Սպասվող ընտրությունների և ներքաղաքական լարվածության աճի պայմաններում սա կարող էր մատուցվել որպես նվաճում պատերազմի կանխարգելման կառավարության քաղաքականության գործում: Ամեն դեպքում իրավիճակը մնում է անհասկանալի»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
