«Հայաստանը 30 տարվա ընթացքում Հայաստան-Իրան երկաթուղի ունենալու փորձ անգամ չարեց»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը դատապարտված է դառնալ ուժեղ պետություն։ Ուժեղ պետություն կոնցեպտն առաջին հերթին ենթադրում է պայքարունակ պետություն, որովհետև ուժը պայքարի հետ է ծնվում, հակառակը դեռ չի հանդիպել։
Փոքր պետությունները ժամանակակից աշխարհում կարող են դառնալ դերակատարներ, անգամ եթե չունեն նավթ ու գազ, ինչը հաճախ է համարվում Հայաստանի թերզարգացման պատճառ։ Մյուսը ծովի բացակայությունն է, որին ժամանակակից աշխարհում կարող է փոխարինել զարգացած օդային տորմիղը և ցամաքային ռազմավարական կապուղիները։
Հայաստանը 30 տարվա ընթացքում անգամ փորձ չարեց ունենալ Հայաստան-Իրան երկաթուղի, որը վրացական երկաթուղու հետ միասին կարող էր Հայաստանի համար ստեղծել արտաքին աշխարհ դուրս գալու համեմատաբար ավելի մատչելի այլընտրանք։ Շատերը կպատճառաբանեն գումարի բացակայությունը, սակայն ես վստահ եմ, որ Հայաստանը նույնիսկ ինքնուրույն կարող էր ունենալ Հայաստան-Իրան երկաթուղի, առանց արտաքին ներդրողների, բայց ցավոք նպատակը չկար։
Դիմադրունակ և պայքարունակ հասարակությունը կարող էր կառուցել իրական հավակնություններ դրսևորող պետություն և դա է Հայաստանի գոյության միակ երաշխիքը։
Ժամանակակից աշխարհում արդի տեխնոլոգիաները թույլ են տալիս փոքր տարածքով ու փոքր բնակչությամբ պետություններին կուտակել ուժ և կարողություններ, միակ նախապայմանը ռազմավարական էլիտայի (strategic elite) առկայությունն է, առանց որի միշտ կլինի վտանգ, որ իշխանություն կունենան քպ-ի կենսափիլիսոփայությունը կրող ուժերը։
Կամ Հայաստանը կդառնա փոքր տերություն, կամ Հայաստանի գոյությունը միշտ, ամեն րոպե կլինի վտանգված, իսկ Հայաստանի լավագույն զավակները կդառնան զոհ Հայաստանի թուլությանը»։

«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
4801:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
5800:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6100:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
62Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
102Երեկ, 23:30
«Պետականաշինությունը չի կարող հենվել էմոցիոնալ մանիպուլյացիաների վրա»․ Մհեր Մելքոնյան
57Երեկ, 23:12
«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
68Երեկ, 22:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
75Երեկ, 22:00