«Կարող եք հրաժարվել ՄԻՊ պաշտոնից և դառնալ պարեկ». Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Մանասյանին
![]() 274 Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 15:48 «Ձեր հիմնական մանդատին վերաբերող հարցերը միշտ դուրս են մնում ձեր ուշադրության կենտրոնից»,- «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական լուծումներ» խորհրդարանական լսումների ժամանակ, դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով. «2024-ի դեկտեմբերին «Հանրայինի» եթերում հարցազրույցի ժամանակ, ամփոփելով 2024 թվականը՝ մարդու իրավունքների պաշտպանության իմաստով, առաջին խնդիրը էլի առանձնացրել էիք աղմուկը: Ուզում եմ հասկանալ՝ ձեր խնդիրներով դուք ի վերջո կզբաղվե՞ք, թե՞ չէ: Իսկ եթե շատ եք ուզում զբաղվել աղմուկի խնդրով, կարող եք հրաժարական ներկայացնել ՄԻՊ-ի պաշտոնից և ստանձնել պարեկի պաշտոնը»: Մանասյանը պատասխանեց. «Միջազգային տարբեր կազմակերպություններ կան, որոնք գնահատում են ՄԻՊ-ի հաստատություններիր գործունեությունը: Մեր հաստատության հետ կապված հաղորդակցություններից մեկն էլ եղել է այն, որ եղել են ժամանակահատվածներ, երբ հաստատությունը կենտրոնացած է եղել մի խնդրի վրա, մյուս խնդրին անդրադարձ չի եղել, մենք պետք է կարողանանք կենտրոնանալ մարդու իրավունքների բոլոր խնդիրների վրա: Հետևաբար ինձ համար հավասար կարևորություն ունեն մարդու իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները: Այդ տեսանկյունից հանրային աղմուկի բացասական ազդեցության խնդիրը շատ կարևոր խնդիրներից է»: |
«Դատաիրավական համակարգում տեղի ունեցած միակ դրական բարեփոխումն է»․ Ալեքսանդր Կոչուբաև
2517:06Նորատուս գյուղում ուժեղ կարկուտ է (տեսանյութ)
14414:36«Նպատակը մարդկանց վախի մթնոլորտում պահելն է»․ Արսեն Բաբայան
14414:30«Երկամսյա կալանք են տվել որդուս»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
19314:06«Եթե Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման որոշում չկայացվի, հարցը կլուծվի Եվրոպական դատարանում»․ Զարուհի Փոստանջյան
13313:42«Երեխաների աչքի առաջ են բերման ենթարկել որդուս»․ Վարդան Ղուկասյան
19512:42Գալուստ Երոյանը որոնվում է որպես անհետ կորած
11712:30Ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի որդին
17612:06