«ՀՀ կառավարությունը գնում է բանակը թուլացնելու ճանապարհով» Վիտալի Մանգասարյան
![]() 176 Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ., 17:00 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որը նախատեսում է պարտադիր ժամկետային զինծառայության տևողության կրճատումը 24 ամսից դարձնել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։ Թեև նախագիծը ներկայացվում է որպես ԶՈւ-ում նախատեսված բարեփոխում, այն իրականում լուրջ մտահոգությունների և ռիսկերի տեղիք է տալիս, հատկապես մեր տարածաշրջանում և աշխարհում տիրող ներկայիս ռազմաքաղաքական բարդ իրավիճակում։ Այս համատեքստում իշխանությունները խոսում են «խաղաղության դարաշրջանի» մասին՝ այն համեմատելով ծաղկի հետ, որը պետք է ջրել, պարարտացնել և «քախան անել»։ Սակայն, այս տրամաբանության մեջ, զինվորական ծառայության կրճատման մասին նախագիծը ավելի շատ նման է ծաղկի բողբոջը հենց արմատից կտրելու գործընթացի։ Հատկապես, եթե «խաղաղության ծաղիկը» դեռևս չի բացվել, ապա նմանօրինակ քայլերը թուլացնում են այն միջոցները, որոնք կարող են պաշտպանել այդ ծաղիկը: Աշխարհում տեղի ունեցող անկանխատեսելի գործընթացների ֆոնին, շատ երկրներ, որոնք նախկինում հրաժարվել էին պարտադիր զինվորական ծառայությունից, այժմ վերանայում են իրենց դիրքորոշումը և մտածում են այն վերականգնելու մասին։ Նրանք զգալիորեն մեծացնում են իրենց ռազմական բյուջեները, ակտիվացնում են բանակի մարտունակությունը բարձրացնելու ծրագրերը՝ հասկանալով, որ անվտանգությունն այլևս տրված չէ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը, որը, իրենց իսկ նկարագրությամբ, յոթ տարի մնացել է նույն դասարանում, անտեսելով տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերները, գնում է բանակը կրճատելու և թուլացնելու ճանապարհով։ Հ.Գ․ Ցավոք սրտի սա դեռ սկիզբն է...»։ Աղբյուրը` Վիտալի Մանգասարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
