Առինջում բարձրավոլտ էլեկտրասյուն է այրվել․ բնակիչները նյութական վնաս են կրել

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան խոշորացված համայնքի Առինջ վարչական բնակավայրում՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնից դեպի Ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղադրված բարձրավոլտ էլեկտրասյուն է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը առաջացել է ուժեղ քամու հետևանքով լարերի իրար կպնելու պատճառով, իսկ բարձրավոլտ էլեկտրասյան վրայով անցնում է 110 հազար վոլտ հոսանք։ Մինչ այդ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առաջացել է լարերի կարճ միացում և վնասվել են նշված բարձրավոլտ էլեկտրասյան հարևանությամբ բնակվող Սոնա Գյոզալյանին պատկանող Առինջ գյուղի Գ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 1, և թիվ 2 տանը բնակվող Կարինե Չիբուխչյանի տնակների մոտակայքով անցնող էլեկտրալարերը, իսկ 2-րդ տնակում էլեկտրալարերն ու գիպսաստվարաթղթե պատը։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Տեղի ունեցած վթարի հետևանքով բնակիչներից մի քանիսի սառնարանները, էլեկտրական տեխնիկան և էլեկտրատաքացուցիչները շարքից դուրս են եկել։ Թե ով կամ որ կազմակերպությունը պետք է փոխհատուցի բնակիչների կրած վնասը, դեռևս հայտնի չէ։ Եթե պարզվի, ինչը հավանական է, որ այդ ամենը փչացել է էլեկտրական լարերի թույլ միացման պատճառով, ապա փոխհատուցումը պետք է կատարվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» կամ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
128Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
163Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
327Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
520Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
643Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
420Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
28420.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
27520.07.2026, 23:36