«ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական ագրեսիան կոծկող PR մենեջերի ֆունկցիաներ է իր վրա վերցրել»․ Սուրեն Սահակյան
![]() 314 Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 22:36 Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներկայումս շատ ա խոսվում հայ-ադրբեջանական պատերազմի հերթական փուլի էսկալացման հնարավորության մասին։ Ինչքան ես եմ հասկանում, դրա հավանականությունը առավել մեծ կլինի, երբ Իրանի շուրջ զարգացումները կբերեն բախումների ու Իրանը գործնականում հնարավորություն չի ունենա էստեղ ուշադրության ֆոկուսը որևէ կերպ կենտրոնացնել։ Այսինքն՝ էդ փուլը կարող ա ընդհանուր տարածաշրջանային մեծ կրակի մի մասը դառնալ։ Էս երկու օր ա՝ էդ մտքերն էին խմորվում, երբ էսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Իրանի նկատմամբ ուժ կիրառելու հարցով Թրամփը դիմել ա Սենատին, իսկ Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել ա անհապաղ լքել Իրանի տարածքը։ Հատկանշական ա, որ իրադրության նման լարումը տեղի ա ունենում Իրանի հարցը նաև Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի քննարկման թեմա դարձնելու և դրա շուրջ որոշակի համաձայնության հանգելու ֆոնին։ Սա, իհարկե, չի նշանակում, թե վաղը կխփեն Իրանին։ Ամեն դեպքում, վերջին մի քանի տասնամյակներում բազմիցս եղել ա, որ Իրանին հասցվող հարվածների հարցը իբրև թե օրերի հարց ա հռչակվել, բայց վերջին պահին այս կամ այն կերպ դա զսպվել ա։ Բայց որ մեր տարածաշրջանը կանգնած ա մեծ աղետի շեմին, որին պատրաստվում են և՛ պարսիկները, և՛ թուրքերը, և՛ հրեաներն ու մյուս ազդեցիկ պետությունները, կարծես ոչ ոք չի հերքի։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
