«Ճեպազրույցի կեղծիքների առաջին բացահայտումը». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Այսօր Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը վարել է մի շարք պնդումներ, որոնց անդրադառնալու եմ առաջիկա հարցազրույցներում, բայց մեկը այնքան ակնհայտ սուտ է, որ որոշեցի մի ամբողջ ստատուսի արժանացնել:
Պարոն Հովհաննիսյանը նշում է, թե ԵՄ-ի հետ քննարկում են մի փաստաթուղթ, որի մեջ առաջին անգամ նշվելու է անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության մասին՝ մի խոսքով հերթական իբր «աննախադեպը»։
Կից ներկայացնում եմ ՀՀԿ իշխանության տարիներին բանակցված և ստորագրված CEPA-ի անվտանգությանը վերաբերող հատվածները։ Ընդ որում, մեր փաստաթղթի մեջ անվտանգության ոլորտում համագործակցությունը ներկայացվում է թե արտաքին, թե ներքին անվտանգային խնդիրներին ԱՌԱՆՁԻՆ մասերի և հոդվածների տեսքով։
Սա այսօրվա ճեպազրույցի կեղծիքների առաջին բացահայտումն էր։ Մոտ օրերս կլինեն նաև նորերը»:

«Ավելի քան 90 հազար քաղաքացիներ վերադարձել են ազատագրված տարածքներ»․ Բայրամով
6112:36
«2018-ին «Ելք»-ի պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասել էր՝ դուք չեք հասկանում, թե ով է եկել իշխանության»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
7112:06
Ընտրություններից հետո ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանին ուղղված հարվածները․ #WSJ
8911:54
«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան
6311:30
«Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»․ Բայրամով
11411:18
«Դու նա վսյակի վրեդ նոր տատու արա, խոսքի՝ Գորիսի կոյուղու հատակագիծը»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9211:06
«Ինտենսիվ կերպով պետք է աշխատանք տանել Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ»․ Արեգ Սավգուլյան
6010:18
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր ալիք է նախապատրաստվում»․ Մարգարիտ Եսայան
6710:06