Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մարտի 29-ի հանրահավաքի մասին». Տիգրան Պետրոսյան

«Մարտի 29-ի հանրահավաքի մասին». Տիգրան Պետրոսյան
505
Այսօր, 02:12

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամսի 29-ի հանրահավաքի մասին…
Նախ, ասեմ, որ հրավիրված եմ եղել այդ հավաքի կազմակերպմանն ու քննարկմանը, սակայն առաջարկս չընդունվեց՝ ես այլ օր, այլ վայր, այլ պահանջներ ու կոնկրետ հասցեատեր եմ առաջարկել, ինչը տրամաբանական եմ համարել։
Իսկ հիմա մտավախությունների մասով՝
նախ, հավաք անելը հեշտ բան չէ և մի պրիմիտիվ սխալ կարող է ամբողջ հավաքը տապալել՝ այդպես էր սրբազան շարժման ժամանակ…
Երկրորդը՝ ցանկացած հավաք հնարավոր է շեղել և օգտագործել հավաքված մարդկանց լրիվ այլ նպատակներով…
Երրորդը՝ հանրության մեջ հավաքված էներգիան պետք է ըստ նպատակի օգտագործել, հակառակ դեպքում ավելի շատ վնաս կտա նման հավաքը, քան օգուտ…
Հորդորս կազմակերպիչներին՝ հանկարծ չթողնեք, որ այդ հավաքը շեղեն՝ բեմում ինչ-որ պատգամավորներ, սրբազաններ ի հայտ գան, վերածելով այդ հավաքը այլ բանի՝ դրանով դուք հավաքված մարդկանց կդառնաք խաբած, օգտագործած քաղաքական նպատակներով, ի վնաս առաջին հերթին մեզ՝ արցախահայությանը…
Քննարկման ժամանակ ղալմաղալ եղավ, ինչից հետո ինձ հետ հանդիպեց կազմակերպիչներից մեկը, ինձ շատ մոտիկ մարդ, երդվեց, որ որևէ քաղաքական թիմ կամ անձ այս ամենի հետևում չկա, ու ասաց, որ ամեն ինչ կանի, որ հանկարծ չշեղեն հավաքը։
Կարծիքս էն ա, որ հանրության մեջ կուտակված այդ էներգիան հարկավոր էր ավելի արդյունավետ օգտագործել, սակայն ասած ռուսը՝ на безрыбье и рак рыба…
P.S. Աստված տա, այդ հավաքը իր նպատակին հասնի…»:

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան