«Կարելի է ենթադրել՝ ԱՄՆ-ն փորձում է զսպել Թուրքիա-Ադրբեջան դաշինքին»․ Վարուժան Գեղամյան
![]() 198 Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 14:12 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկ Վաշինգթոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մ. Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանը։ Հանդիպման արդյունքներով ամերիկյան կողմի տարածած կարճ հաղորդագրության մեջ նշված է. «Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային՝ աջակցելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը»։ Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն փորձում է զսպել Թուրքիա-Ադրբեջան դաշինքին՝ Հայաստանի վրա նոր հարձակում սկսելուց։ «Թրամփն այժմ կենտրոնացած է Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու կամ այլ կերպ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու վրա։ Ցանկացած այլ ֆոնային գործընթաց, որը կարող է խանգարել այս հիմնական առաջնահերթություններին, Թրամփին պետք չէ։ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր։ Հետևաբար, անհրաժեշտ է Ադրբեջանին (Թուրքիային) զերծ պահել արկածախնդրությունից և թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում»։ Սա չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն հարձակվի մեզ վրա։ Սակայն աշխարհաքաղաքական տեսանկյունից սա (և մի շարք այլ զարգացումներ Սիրիայում, Թուրքիայի ներսում և Ուկրաինայում) մեզ համար փոքր ու ժամանակավոր պատուհան է՝ այդ թվում երկրի ներսում ազգային իշխանությունը վերականգնելու համար»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
