Հայաստանն ամենացածր թոշակն է տալիս տարածաշրջանում. «Ժողովուրդ»
![]() 192 Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովը քվեարկելու է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագիծը, և ինչպես արդեն իշխող ՔՊ-ն հայտարարել է, իրենք դեմ են: Իսկ ինչ էր առաջարկում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Հայաստանում ծերության կենսաթոշակների չափը կախված է թոշակառուի աշխատանքային ստաժից և կենսաթոշակի տեսակից։ Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 36,000 դրամ (≈ 92 դոլար)։ Ըստ 2023 թվականի տվյալների՝ աշխատանքային կենսաթոշակ ստացող թոշակառուների միջին ամսական կենսաթոշակը կազմում էր մոտ 49,132 դրամ (≈ 125 դոլար)։ Վրաստանում ծերության կենսաթոշակների չափը կախված է թոշակառուի տարիքից և բնակության վայրից։ Մասնավորապես, մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կազմում է 350 լարի (≈ 124 դոլար)։ 70 և բարձր տարիք ունեցող թոշակառուների համար՝ 450 լարի (մոտ 159 դոլար)։ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմում է մոտավորապես 24 000 ռուբլի (≈ 234 դոլար): Թուրքիայում նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 10 315 լիրա (≈ 292 դոլար): Առավելագույն վճարը կազմում է 25 000 լիրա (≈707 դոլար), որը սովորաբար ստանում են պետական հատվածի նախկին աշխատակիցները, ինչպիսիք են քաղաքապետները, նախարարները և վարչակազմի ղեկավարները: Դոկտորական կոչում ունեցող Թուրքիայի քաղաքացիների միջին կենսաթոշակը 18 000 լիրա է (≈ 509 դոլար): |
Պապիկյանի ազաբ բաշին վերահսկում է զինվորականներին․ «Հրապարակ»
13309:18Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
11708:30«Ույունի՝ աշխարհի ամենամեծ աղուտը»․ Լևոն Ազիզյան
16502:06«Արթիկից, Երևանից, Ամասիայից ու պոլիկլինիկաներից «բերվածները»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
240Երեկ, 21:48«Ժողովուրդը մերժում է ՔՊ-ին Գյումրիում»․ Արշակ Սարգսյան
243Երեկ, 20:42«Սոֆյա Թորոսյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը բողոքարկելու ենք»․ Արմինե Սարգսյան
193Երեկ, 20:18«Սուտն ու կեղծիքը սրանց համար նորմ է»․ Լիլիթ Գալստյան
266Երեկ, 19:48«Սրանք միշտ են սուտասան եղե՞լ, թե՞ ՔՊ մտնելուց հետո են դառնում»․ Լևոն Քոչարյան
327Երեկ, 19:24