«Կանխվեց «ահասարսուռ» մի ակցիա». Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյան ֆեյսբուքյան գրառումը. «Լրագրողների ակցիայի շրջանակներում Ազգային ժողովի՝ բոլորովին անշառ մի վայրում ցուցադրվող պաստառի նկատմամբ ԱԺ ՊՊԾ աշխատակիցների կողմից իրականացվեց կանխարգելիչ, պատժիչ, մեկուսացման օպերացիա, որի արդյունքում սև գույնի «ամբարտավան և ըմբոստ պաստառը», որի վրա գրված ուղերձն այդպես էլ չհասցրեց կարդալ որևէ մեկն ԱԺ նիստերի դահլիճում և էկրաններից այն կողմ, բերման ենթարկվեց և չեզոքացվեց։ Կանխվեց «ահասարսուռ» մի ակցիա, որի պատճառով հավանաբար տուժելու էին ԱԺ իշխանական պատգամավորները, ովքեր, ամենայն հավանականությամբ, ստիպված էին լինելու առերեսվել իրենց կամ իրենց «անձնական» կիրառման վարչապետի մասին իրականությանը, որից գուցե հոգեկան տրավմաներ ստանային ու տխրեին։ Չնայած, դժվար թե։ Չէ, հաստատ՝ չէ։
Արդյունքում տուժեց սև պաստառը, քանի որ խախտվեց լրագրողների համար նախատեսված՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերին օթյակի ապակուն փակցված լինելու և ազատ արտահայտման իրավունքը։
Հ.Գ. Այս ամիս ՊՊԾ աշխատակիցները լիարժեքորեն գերակատարեցին իրենց աշխ. պլանը, և արդարացվեց այն աշխատավարձը, որ տևական ժամանակ անիմաստ ստանում էին։
Հ.Գ. Տեսնես էս տղերքն իրենք իրենցից գո՞հ են, կամ չե՞ն ամաչում ստացած հիմար հրամանը կատարելիս։ Ասոնց երեխաքն էլ կասեն «պապան գործի ա գնացել»։
Ազգային ժողով, ափսոսում եմ ազգային այս ինստիտուտը, որը դարձրել են ... Ավելի լավ ա չասեմ, թե ինչ»:

«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
8601:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
14700:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
93Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
90Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
83Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
84Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
98Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
82Երեկ, 21:48