7 տարեկան երեխան գլխի հրազենային վիրավորումով տեղափոխվել է Իջևանի ԲԿ

Մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց տանը օդաճնշիչ հրացանով ճակատին կրակելու հետևանքով «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Թելոյանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 7-ամյա Մ․-ն է, ում հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13։50-ի սահմաններում իր ընկերոջ, Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Սարգիս Պ-ի տան բակում «Առալ» մոդելի օդամղիչ հրացանից անզգուշաբար կրակոց արձակելու հետևանքով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

ԱՄՆ-ում F-16 կործանիչ է կործանվել
17000:54
Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
118Երեկ, 19:12
Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել
111Երեկ, 18:54
Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
127Երեկ, 14:36
Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
167Երեկ, 10:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
218Երեկ, 10:36
««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
23816.09.2026, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
23216.09.2026, 17:12