«Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս». Վիլեն Գաբրիելյան

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ:
Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ:
Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ:
Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք:
Ինչպես Սևակն ա ասում, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ:
Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»:

Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը հարևան երկրներին
16121:28
«Թրամփը պատրաստ է դադարեցնել հակամարտությունը նույնիսկ առանց միջուկային համաձայնագրի, եթե Թեհրանը թույլ տա ազատ նավարկություն Հորմուզի նեղուցով». #WSJ
11220:39
Ռուսաստանը և Սիրիան հուշագիր են ստորագրել ռուսական ռազմաբազաների ապագայի վերաբերյալ
20317:12
«Հայաստանի առումով Ռուսաստանի իրարանցման հարցում «փնտրեք» Ղազախստանի հանդեպ մտահոգությունը». Հակոբ Բադալյան
14715:24
Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչաապետ Ժասլան Մադիևի հետ
14713:54
«Մի քանի երկրներ աշխատում են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։». Արաղչի
27113:06
«Արևմուտքում շատերը չեն ցանկանում, որ Ուկրաինան բալիստիկ հրթիռներ արտադրի». Զելենսկի
13812:12
«Առաջիկա տարիներին ՀՀ-ն տնտեսական և լոգիստիկ զարգացման տեսանկյունից պետք է կարողանա լուծել երկու մակարդակի խնդիր». Արա Պողոսյան
12911:48