«Հեղափոխական ներկաները «հնձել» են ծառերն ու տնկել ցախավել գնդիկներ»․ Քրիստինա Վարդանյան
![]() 255 Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 21:06 Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարիներ առաջ «նախկինները» Իսակովի պողոտայի կաղնիների արանքում գնդաձև ակացիաներ տնկեցին։ Երբ քննարկման ժամանակ հարցրեցի, թե ինչու են այդ ծառերը տնկել կաղնիների արմատներին, վնասելով բույսերին, ինձ շատ լուրջ պատասխանեցին, որ ծառերի փոխարինում պետք է անեն։ Ժպտալով նշեցի, որ կաղնին, գնդաձև ակացիայից տասն անգամ ավելի երկար է ապրում, դա մեկ, և երկրորդը՝ գնդաձև թզուկ ծառը խիտ, լայնասաղաթ, բարձրաբուն կաղնու հետ համեմատելը, մեղմ ասած, ճիշտ չէ… Այժմ հեղափոխական ներկաները, որոշեցին ավելի «խելացի» գործել, «հնձել» փողոցի բոլոր ծառերը (թեղին արժեքավոր փայտանյութ է) ու տնկել անիմաստ ցախավել գնդիկներ, որոնք գիտականորեն հիմնավորված՝ 0 սանիտարական էֆեկտ ունեն։ Հարգելիներս, ինչքան էս ակացիաները ծառ դարձան, այդքան էլ նորատունկերն են մեծանալու։ Ոլորտը գիտելիք է պահանջում, ամոթալի է այս մակարդակը։ Կա՛նգ առեք, վտանգավոր կետում եք, ձեր մասնագետներն ու փորձագետները փորձանքաբերներ են»։ Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |
Գեղարքունիքում ականի պայթյունից տուժած զինծառայողի ոտքն ամպուտացվել է
11115:42«Հասարակ ու պարզ արցախցուն թող Ռոբով կամ Սերժով չչափեն»․ արցախցի (տեսանյութ)
24214:12Վերջին 3 շաբաթվա ընթացքում կրակոցներ են լսվում նաև Չինար ու Մովսես գյուղերում
15513:24«Ապրիլի 14-ին բողոքի ակցիաներ կլինեն»․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
16113:12«Այս շարժումն ընդամենը «40+10»-ի շուրջ չէ, այն շատ ավելի լայն շրջանակներ ունի»․ Արմեն Ծուլիկյան (տեսանյութ)
22712:54«Մի լսեք այն մարդկանց, ովքեր պատրանքային հույսեր են ներշնչում»․ Թաթուլ Հակոբյանը՝ արցախցիներին
20612:18«Ասում են՝ գլխավոր դատախազը ձեր հետևից է գալու»․ լրագրողը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ)
19911:54«Նորաստեղծ Հանրային խորհրդին պատրաստվում եմ հասցեագրել հինգ պաշտոնական նամակ»․ Հայկ Դեմոյան
15611:06