««Արևմտյան Ադրբեջան» խոսույթը հակամարտությունը տեղափոխում է ՀՀ տարածք»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 211 Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 16:24 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որքան ՀՀ իշխանությունները ավելի շատ ու ակտիվ են հրաժարվում մեր պետական ու ազգային շահերից, այնքան ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դառնում Ադրբեջանը։ Այս պատգամավորը, որն առավոտից երեկո մեր պետության տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», Ադրբեջանի քաղաքական ծրագրերի ամենաակտիվ խոսնակներից է։ Մեզ մոտ կշարունակեն միամտաբար կամ այլ նկատառումներից ելնելով կարծել, թե իբր Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը հորինել է ի հակակշիռ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Բայց ունիկալն այն է, որ Ալիևը դա շրջանառության մեջ է դրել Փաշինյանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախն Ադրբեջանի մասն ճանաչելուց երկու ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթով, որտեղ բառացի ասել է․ «Սրան զուգահեռ՝ եկեք միասին աշխատենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ։ Հիմա, երբ ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա մեր օրակարգային հարցն է․․․»։ Այսինքն, դա ոչ թե հայելային խոսույթ է, այլ ճիշտ հակառակը՝ հակամարտության տեղափոխում արդեն Հայաստանի Հանրապետության տարածք։ Արցախը մեր թիկունքն էր, թե՛ անվտանգային, թե՛ դիվանագիտական ու քաղաքական առումով։ Դա ապացուցված է պատմությամբ ու փաստերով։ Բայց դա գիտակցելու փոխարեն, տեղացի կոլաբորանտները շարունակում են անձնվեր պայքար մղել իրենց իսկ կործանած Արցախի ու Արցախի հետ կապված ցանկացած իրավունքի դեմ՝ նպաստելով ադրբեջանական ախորժակի աննախադեպ մեծացմանը, որի դաժան հետևանքները մենք դեռ երկար ենք զգալու․․․»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
