Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Մի լսեք այն մարդկանց, ովքեր պատրանքային հույսեր են ներշնչում»․ Թաթուլ Հակոբյանը՝ արցախցիներին

«Մի լսեք այն մարդկանց, ովքեր պատրանքային հույսեր են ներշնչում»․ Թաթուլ Հակոբյանը՝ արցախցիներին
315
Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 12:18

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին ամիսներին ու շաբաթներին, բարեբախտաբար, ավելի քիչ եմ լինում Երևանում, էլ ավելի բարեբախտաբար, առաջիկա ամիսներին ու տարիներին շատ-շատ ավելի քիչ կլինեմ:
Մեր Մասիվներում արցախցիները շատ են, մեր շենքում էլ կա, իմ ներքևի հարևանը մեծ ընտանիք է, թվում է՝ բարեկեցիկ, ինչը շատ լավ է:
Ես չեմ տեսել կենցաղում մի դեպք, երբ հայաստանցիները վիրավորեն արցախցիներին, չեմ տեսել, գուցե կա, եղել է, ես չեմ տեսել: Նույնը կասեմ մեր Տավուշում, որտեղ գործատուները հատուկ արցախցիներին են նաև գործի վերցրել՝ դրանով իրենց փոքր օժանդակությունը բերելով արհավիրքի ու կարիքի մեջ գտնող մարդկանց: Ես գիտեմ նաև շատ հայաստանցիների, որոնք հատուկ առևտուր են անում այն խանութից, որի տերը արցախցի է:
Այս պատմությունները, սակայն, չի հետաքրքրում մարդկանց, ում հոգիներում և ուղեղներում ատելություն կա: Արցախցիների թիրախավորումները հիմնականում ֆեյսբուքում են, ինչը, անկասկած, դատապարտելի է:
Ընդհանրապես, դատապարտելի է ատելությունը, ով էլ լինի թիրախում: Ես նաև նկատել եմ ու կրկին միայն ֆեյսբուքում բարեբախտաբար, որ արցախցիների հանդեպ թշնամանքի ու ատելության դրսևորումների վրա որոշ մարդիկ ձեռքեր են տաքացնում:
Ցավալի է, որ այդպես է:
Ի դեպ, ես իմ ճանաչած արցախցիներին կամ երբ ինձ հարցնում են, անկեղծորեն ասում եմ՝ ընդունեք ՀՀ քաղաքացիություն և օգտվեք տուն ձեռք բերելու և կամ կառուցել այն հնարավորությունից, որ այսօր ընձեռում է պետությունը՝ հարկատուների հաշվին: Ավելի կարևոր է ձեր երեխաների արժանապատիվ ապագան:
Ավելին, ասում եմ, որ մի լսեք այն մարդկանց, ովքեր ձեզ հետ են պահում ՀՀ քաղաքացիություն ստանալու վնասներից և պատրանքային հույսեր են ներշնչում»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան