Վերջին 3 շաբաթվա ընթացքում կրակոցներ են լսվում նաև Չինար ու Մովսես գյուղերում

Վերջին 3 շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմից կրակոցներ են լսվում նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինար և Մովսես գյուղերում։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։
«Գյուղի ուղղությամբ չեն կրակոցները, բայց լսվում են գյուղում։ Գիշերներն են կրակում։ Գարնանը միշտ էլ ակտիվանում են»,- լրատվականի հետ զրույցում ասել է Չինարի բնակիչներից մեկը։
Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը պատմել է, որ այսօր գիշերն էլ են կրակոցների ձայներ լսվել։
«Վերջին օրերին լսվում են կրակոցների ձայներ, բայց դրանց ուղղությունը հայտնի չէ։ Գյուղի ուղղությամբ չեն կրակում, վնասեր չի կրել գյուղը։ Իրավիճակն էլ հանգիստ է»,- ասել է նա։
ՀՀ ՊՆ-ից «Նյուզ»-ին հայտնել են․ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, նաև բազմիցս հայտարարել ենք, որ հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։

«Իշխանության դեմ պայքարող ցանկացած անձ մտացածին մեղադրանքով կարող է հայտնվել անազատության մեջ»․ Ոսկան Սարգսյան
2811:42
«Ազգովի փորձությունների միջով ենք անցնում»․ Գարեգին Երկրորդ
4411:00
«Մինչև ե՞րբ ենք խոսելու արդեն տեղի ունեցած ողբերգության մասին»․ Մհեր Կարագոզյան
6210:24
«Հետևողական պայքարն ի վերջո իր արդյունքը տալիս է»․ Ավետիք Չալաբյան
6310:12
«Հանրային-քաղաքական դաշտն ալեկոծված է ԶՈՒ-ում ողբերգական դեպքերով, իսկ սրանք դեռ «մայկա-տռուսիկ» են քննարկում»․ Տիգրան Աբրահամյան
5710:06
«Երևանի քաղաքապետարա՛ն, քաղաքացու հետ պետք է «Դուք»-ով խոսել»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
7009:48
Չորս երեխա էլ անհայր մնաց․ «Հրապարակ»
7709:24
Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ. «Հրապարակ»
6509:18