Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ապրիլի 14-ին բողոքի ակցիաներ կլինեն»․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

«Ապրիլի 14-ին բողոքի ակցիաներ կլինեն»․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
403
Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 13:12

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնում է․ «Ապրիլի 14-ին (երկուշաբթի), ժամը 11:00-ին, պլանավորում ենք բողոքի ակցիաներ ՀՀ արտգործնախարարության և դատախազության շենքերի առջև՝ ներկայացնելու մեր վերաբերելի պահանջները։

Մասնավորապես, արտգործ նախարարության առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ: Իսկ դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:

Ի դեպ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքի հետ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որևէ առնչություն չունի»։