«Պահանջում ենք՝ Դավիթ Խուդաթյանը չեղարկի իր որոշումը»․ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներ
![]() 164 Այսօր, 10:24 Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներ շարունակում են փակ պահել Երևան-Աշտարակ ավտոճանապարհը։ Ոստիկանությունը չի կարողանում բացել ճանապարհը։ Բնակիչները պահանջում են, որպեսզի կառավարությունից մարդ գա իրենց հետ հանդիպման։ Նրանք պահանջում են, որպեսզի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գա իրենց մոտ և չեղյալ հայտարարի իր որոշումը, «Նրա կայացրած որոշումը արդար չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ Խուդաթյանը որոշում է ստորագրել՝ Կոտայքի մարզի միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին, համաձայն որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականցնի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով: Երթուղու սկզբնակետը գյուղ Պռոշյանն է, վեջնակետը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը»,- ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել են բնակիչները։ Ըստ իրենց ներկայացրած տվյալների՝ երթուղու երկարությունը 15 կմ է, տևողությունը 20 րոպե, ուղեվարձը՝ 250 դրամ, տրանսպորտային միջոցների քանակը՝ 6, աշխատանքային ժամերը՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 19:00-ն: «Այժմ Երևանի հետ կապը ապահովում է «Երևան Տրանսպորտ» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն, շաբաթ օրը այս երթուղին դադարելու է գործել, երթուղին էլ աշխատում է գերծանրաբեռնված»,- ասում են բնակիչները: |
«Կիմա տատիկի ոտքին էլեկտրոնային վերահսկման սարք են տեղադրել». Ռուբեն Մելիքյան
12518:36«Թելեգրամ»-ում ակտիվացել են հայերեն բովանդակություն տարածող, անհայտ ծագմամբ ալիքներ». Արամ Թորոսյան
7318:18«Ահազանգեր կան՝ ՀՀ-ում զանգվածորեն գողանում են վրացական պետհամարանիշները»․ Գառնիկ Դանիելյան
6917:42«Ուշքի եկե՛ք ու մի՛ ատեք ձեր սեփական ազգակցին»․ Նիկողոս Հովհաննիսյան
13117:18Այս գիշեր Խնածախում կրկին կրակոցներ են լսվել
14315:06«Հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գործադրվի»․ Բագրատ Սրբազան
17514:00«Նիկոլ Փաշինյանը ոչ թե գյուղացուն հանում է ցեխից, այլ՝ ցեխն է գցում ու տրորում». Պռոշյան համայնքի բնակչուհի (տեսանյութ)
15912:12«Սա մեր գյուղի ավտոբուսն էր, որը ՔՊ ուղեղները որոշեցին հանել»․ Բորիս Մուրազի
19111:36