«ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ արտահոսք է եղել․ Զելենսկին զայրացած է»․ The Financial Times

Ուկրաինայի ներքին անվտանգության ծառայությունը պետք է հետաքննի օգտակար հանածոների մասով գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկների արտահոսքը: Համապատասխան հանձնարարականը տվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Զելենսկին կարգադրել է Ուկրաինայի ներքին անվտանգության ծառայությանը հետաքննել ուկրաինական ակտիվներից շահույթ ստանալու ԱՄՆ վերջին առաջարկի արտահոսքը», - գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով կառավարության պաշտոնյաներին:
Ընդգծվում է, որ այս հետաքննությունը կիրականացնի Ուկրաինան Վաշինգտոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ուկրաինական և ամերիկյան կողմերը քննարկում են հանքային ռեսուրսների վերաբերյալ գործարքի երկրորդ նախագիծը, որի քննարկումը Զելենսկին խափանել է փետրվարի 28-ին Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ: Ավելի ուշ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ չի ստորագրի նոր նախագիծ, եթե այն խանգարի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը: Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ եթե գործարքը չստորագրվի, Կիևը մեծ խնդիրներ կունենա։

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
7103:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
8002:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
8401:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
9400:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
10700:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
80Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
71Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
81Երեկ, 22:42