«ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին»․ Ռյուտե

ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման բանակցություններին. Ուստի դաշինքն այս հարցում չունի իր «կարմիր գծերը»։
Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն NV-ին տված հարցազրույցում։
«Մենք՝ որպես ՆԱՏՕ, չենք մասնակցում այդ բանակցություններին: Դրանք իսկապես վարում է ԱՄՆ-ն Ուկրաինայի և ռուսների հետ միասին: Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ն առաջ է շարժվել այս հարցում, և այդ բանակցությունները այժմ շարունակվում են»,- ասաց նա:
Ռյուտեն նշել է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում, բայց ոչ թե Ուկրաինայի, այլ Ռուսաստանի Դաշնության պատճառով, և «գնդակն այժմ ակնհայտորեն ռուսական դաշտում է»։
«Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն չունի իր կարմիր գծերը, քանի որ մենք այս գործընթացի մաս չենք: Բայց, իհարկե, ընդհանուր առմամբ, մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան լինի հպարտ ինքնիշխան պետություն, որը առաջ է շարժվում: Դա այն է, ինչ մենք բոլորս ուզում ենք: Դա պետք է լինի արդար և տևական խաղաղություն»,- հավելել է նա:

«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
6812:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
7110:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
8410:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
12503:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
18002:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
15000:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
129Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
114Երեկ, 22:54