«ՀՀ-ում «քար լռություն» է Ֆոն դեր Լայենի հայտարարության առնչությամբ»․ Հակոբ Բադալյան
![]() 362 Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ., 13:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանում գրեթե «քար լռություն» է Սամարղանդում հնչած հայտարարության առնչությամբ, որ արել է Եվրահանձնաժողովվի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Իսկ հայտարարությունն այն մասին էր, որ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար պետք է «անխոչընդոտ սահմաններ» Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների միջև: Եվ այդ համատեքստում էլ ֆոն դեր Լայենը խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բեկումնային նշանակության մասին: Հայաստանում լռություն է: Գուցե լռության փոխարեն ձայն ելներ, եթե օրինակ «անխոչընդոտ սահմանների» մասին հայտարարություն հնչեր Ռուսաստանի որեւէ պաշտոնյայի շուրթերից: Հարցը տվյալ դեպքում Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ, Իրանը կամ որևէ մեկը չեն, հարցը տվյալ դեպքում այն է, որ հնչում է ձևակերպում, որը ըստ էության համահունչ է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի խոսույթին, մասնավորապես ճանապարհների վերաբերյալ: Նրանց և օրինակ ֆոն Դեր Լայենի պատկերացումները, կամ Բրյուսելի և նրանց պատկերացումները նույնակա՞ն են, թե՞ տարբեր, դետալայի՞ն են տարբեր, թե սկզբունքորեն, սա անորոշ է: Անորոշ է նաև, թե օրինակ ինչպիսի հարաբերակցության մեջ է ճանապարհների վերաբերյալ Երևանից Բաքվին արված առաջարկի բովանդակությունը ԵՄ պատկերացումների հետ: Այդ հարցերը անորոշ են, դետալներ մեզ հայտնի չեն, բայց կրկնեմ՝ հնչել է հայտարարություն, որը համահունչ է Ադրբեջանի և Թուրքիայի խոսույթին ու ձևակերպումներին, առնվազն սկզբունքի իմաստով: Հետևաբար, դրա վերաբերյալ դիրքորոշումը Հայաստանի համար քաղաքական սկզբունքային հարց է, ըստ այդմ՝ արձագանք է ակնկալում քաղաքական դերակատարներից, թե առաջին հերթին պաշտոնական մակարդակում՝ պետական ինստիտուտներից, կառավարող ուժից, թե քաղաքական մյուս ուժերից: Ընդ որում, դիրքորոշում, որը ոչ թե զգայական է, կամ այսպես ասած կոնյուկտուրային-նարատիվային, հակա կամ մետ տրամաբանությունների շրջանակում, այլ դիրքորոշում, որը քաղաքական է և պարունակում է որոշակի կոնցեպտուալ արձագանք, Հայաստանի համար ընթացիկ և էքզիստենցիալ ռիսկերը ներառող: Այստեղ էլ իհարկե Հայաստանի քաղաքական դաշտի հիմնախնդիրներից մեկն այն է, որ այդ դաշտը ձևավորվել և գործում է ըստ էության «արձագանքային», այլ կերպ ասած՝ «պոստիրադարձային» տրամաբանությամբ, չունենալով երկարաժամկետ ռազմավարական պլանավորման ենթարկված օրակարգային «ողնաշար», որի շուրջ էլ կկառուցի իր ընթացիկ գործունեությունը և հաղորդակցությունը թե հանրության, թե արտաքին գործընկերների հետ, այդ թվում հենց նույն Եվրամիության»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
