«Սրանք ոչ միայն բարոյականությունն են կորցրել, այլև վախը` հանրային դժգոհությունից»․ Արմինե Օհանյան
![]() 335 Երեքշաբթի, 08 ապրիլի, 2025 թ., 20:00 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքան գրառումը․ «Մարդիկ զայրանում են, զարհուրում, ապշում այս իշխանությունների պահվածքից, խոսույթից: Մեկը վրդովվում է, թե ինչպես կարող է այսպիսի բան լինել, որ այն օրը, երբ սահմանամերձ գյուղերում՝ Խնածախում, Խոզնավարում, կրակում են և գնդակն արդեն մարդկանց տներին է հարվածում, երկրի ղեկին գտնվող անձը հեծանիվ վարի, կնոջ հետ ինչ-որ լսարաններում հավաքելով՝ մարդկանց «կրթի», անհոգ ու անիմաստ ճառեր ասի, որոնք մեր իրականության հետ ոչ մի կապ չունեն, բայց իրենց՝ «Իրական Հայաստանի» տեսլականն են իբրև թե ներկայացնում: Մյուսները զարմանում են այն մանկամիտ հայտարարություններից, թե՝ երկրում կադրային դեֆիցիտ կա, և դրա պատճառն այն է, որ մենք բավարար քանակի մանկապարտեզներ չունենք, դպրոցներն էլ ավերված են: Մինչդեռ Հայաստանի «մանկապարտեզները, դպրոցներն ու բուհերն» ավարտած հայերը ողջ աշխարհում, տարբեր զարգացած երկրներում բարձր պաշտոններ են զբաղեցնում, հաջողակ բիզնես գործունեություն են ծավալում, գիտությամբ են զբաղվում, ընտրվում են պառլամենտների անդամ ու առաջ գնում: Մի մեծ խումբ մարդիկ էլ զայրացած են ՀՀ ԱԳՆ հայտարարությունից: Մի կողմից՝ Հայաստանը հրաժարվում է Արցախը պաշտպանելուց, բայց Արցախը հռչակում է Ադրբեջանի մաս, հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, փաստաթղթեր ստորագրում՝ միանձնյա որոշելով արցախահայության և Արցախի ճակատագիրը, մյուս կողմից՝ նման լկտի հայտարարություն տարածում, թե՝ «ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»: Եթե անգամ Հայաստանի Հանրապետությունը չլիներ Արցախի անվտանգության երաշխավորը, և սա ընդամենը այլ պետության տարածքում բնակվող նույն ծագումն ունեցող մարդկանց խնդիր լիներ, իրեն հարգող ոչ մի պետություն նման հայտարարություն չէր անի՝ վախենալով իր հանրության արձագանքից: Այսինքն, սրանք ոչ միայն բարոյականություն, արժանապատվություն, պետության գործառույթների տարրական պատկերացումներն են կորցրել, այլև վախը՝ հանրային դժգոհությունից»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
