Մայիսի 15-ից կիրականացվի Եվրասիայի հետ Իրանի ազատ առևտուրը

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայիսի 15-ից կիրականացվի Եվրասիայի հետ Իրանի ազատ առևտուրը
*Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության խորհրդականն ասել է. «Համաձայն պայմանագրի՝ մայիսի 15-ից միաժամանակ Իրանում և Եվրասիական միության անդամ երկրներում կսկսվի Իրանի և այդ միության անդամ երկրների միջև ազատ առևտուրը»։
*Միրհադի Սեյեդին հայտարարել է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության հինգ երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս և Հայաստան) միջև ազատ առևտրի համաձայնագիրը մոտ 7 տարվա բանակցություններից հետո, հավանության է արժանացել այս հինգ երկրների խորհրդարանների, ինչպես նաև Իրանի Իսլամական խորհրդարանի կողմից։ Այս համաձայնագիրը Իրանում ծանուցվել է այս տարվա մարտի 25-ին, իսկ դրա իրականացումը միաժամանակ բոլոր անդամ երկրներում կիրականացվի այս տարվա մայիսի 15-ից։
*Այս համաձայնագիրը ներառում է մաքսատուրքերի վերացում Իրանի արտահանման 87%-ի համար, ինչը ապահովում է առևտրի ավելի անվտանգ և ավելի քիչ ծախսատար անցում։ Սեյեդին հավելել է, որ Իրանն առաջին անգամ է իրականացնում նման լայնածավալ համաձայնագիր։
*Նաև ֆինանսական ոլորտում ստեղծվել են SWIFT փոխանցման համակարգ ռիալով և ռուբլով, իսկ Իրանի ազգային բանկը զարգացումներ է ստեղծել ֆինանսական փոխանցումների ոլորտում՝ Ռուսաստանում ստեղծելով «Միր բիզնես բանկ»։ Այս համաձայնագիրը բարելավել է առևտրային փոխանակումները և տրանսպորտային միջոցները»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
37303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
37403.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
41003.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
43103.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33803.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
122402.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
42701.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
152001.09.2026, 18:06