«Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները»․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ իմ առաջին հանդիպման առիթը, ցավոք, ուրախալի չի եղել։ Իմ մասնագիտական առաքելությունն ինձ բերեց Հայաստան այն պահին, երբ Հայ Առաքելական Եկեղեցին և նրա Հովվապետը ենթարկվում էին աննախադեպ, քաղաքականապես հրահրված ճնշումների ու հարձակումների։
Սակայն հենց այդ փորձությունների հորձանուտում ես տեսա մի առաջնորդի, ում անսասան հանգստությունն ու տոկունությունը խորը հարգանք են առաջացնում։ Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները։
Այսօր, Նորին Սրբության ծննդյան օրը, առավել քան վստահ եմ՝ քանի դեռ Հայ Եկեղեցին ունի նման հոգևոր առաջնորդություն, ոչ մի քաղաքական ալեկոծություն չի կարող ճկել կամ խաթարել դարավոր այս ինստիտուտի հիմքերը։
Իմ խորին հարգանքներն եմ հղում Վեհափառ Հայրապետին՝ մաղթելով անսպառ ուժ, տոկունություն և երկար տարիների գահակալություն՝ ի պաշտպանություն Հայ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի»։

«Տեղափոխվել է Փաշինյանի հովանոցի տակ․ նմանները հովանոց են ճանաչում, ոչ թե մարդ»․ Հակոբ Բադալյան
2600:36
«ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ կապիտուլյացիայի և ուրացման խորհրդանիշն են»․ Էդուարդ Շարմազանով
3900:12
«Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները»․ ՆԳՆ
3800:02
«Անկլավներն Ալիևին պետք են՝ ՀՀ-ն Ադրբեջանից կախյալ «պետություն» դարձնելու համար»․ Վարդան Ոսկանյան
44Երեկ, 23:54
Չինաստանը և ԱՄԷ-ն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն
96Երեկ, 23:42
Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել Սիրիայի և Թուրքիայի հարցերով
112Երեկ, 23:35
«Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները»․ Ռոբերտ Ամստերդամ
23Երեկ, 23:24
«Տիգրանաշենը կհանձնվի խաշ ուտելու ընթացքո՞ւմ»․ Կարեն Հեքիմյան
66Երեկ, 22:42