Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Օգոստոսի 21-ին և 22-ին տեղի է ունենալու «Վարչաֆեստ»-ը՝ վարչապետի փառատոնը, որի այցելուներին արգելված է միջոցառման տարածք դրսից սնունդ և ըմպելիքներ բերել։ Ավելին՝ խստիվ արգելվում է անգամ դրսից ջուր բերելը։
Միջոցառման օրակարգը բավական հագեցած է․ օգոստոսի 21-ին միջոցառումները մեկնարկում են ժամը 12։00-ին, օգոստոսի 22-ին՝ 09։00-ին և շարունակվում մինչև կեսգիշեր։ Նման երկարատև միջոցառման ընթացքում, բնականաբար, առանց սնվելու և հեղուկներ օգտագործելու հնարավոր չէ։ Պարզելու համար, թե ինչով է պայմանավորված սնունդն ու ըմպելիքները փառատոնի տարածք ներս բերելու արգելքը, ինչպես նաեւ այն, թե արդյո՞ք տեղում այցելուներին սնունդ և ըմպելիքներ տրամադրվելու են, զանգահարեցինք «Վարչաֆեստ»-ի պաշտոնական հեռախոսահամարով։
Մեր հարցին, թե ինչու է սնունդ ներս տանելն արգելված, եւ արդյո՞ք այն հնարավոր է ձեռք բերել միջոցառման տարածքում, պատասխանեցին․ «Տարածքում կան սննդի կետեր, որտեղից կարող եք սնունդ գնել»։ Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք նախատեսվա՞ծ է գիշերակացի հնարավորություն։ Մեզ տեղեկացրին․ «Վրաններ ենք տրամադրում՝ մեկ հոգանոց և երկու հոգանոց, որոնց արժեքները համապատասխանաբար 8 հազար և 12 հազար դրամ են։ Այս արժեքն իր մեջ ներառում է միայն վրանում գիշերակացը»։
Ստացվում է, որ մարդկանց հրավիրում են երկօրյա միջոցառման, որի առաջին օրը 12 ժամ է տեւելու, երկրորդ օրը՝ 15 ժամ, միեւնույն ժամանակ արգելում են սնունդ եւ նույնիսկ ջուր ներս բերել: Եվ պարզվում է՝ «Վարչաֆեստի» անվան տակ ոմանք մեծ փողեր են աշխատելու՝ գիշերելու համար նախատեսված վրաններից օգտվելու, սնվելու և անգամ ծարավ լինելու դեպքում: Իսկ այս «Վարչաֆեստ»-ը նախապես ներկայացնում էին որպես անվճար միջոցառում՝ ազատ մուտքով»։

«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
4121:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
8421:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
13421:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7420:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
14220:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
15919:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12318:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
16418:06