«Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները»․ ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ «elections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
2026 թվականի սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով՝ օգոստոսի 22-ին և 23-ին, ժամը 09։00-ից մինչև 17։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները՝
Վաղարշապատի բաժին
Թումանյանի բաժին
Վանաձոր 3 բաժին
Եղվարդի բաժին
Նշված բաժիններում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի սահմանված աշխատանքային ժամերին։
Առաջիկայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նաև Զանգերի սպասարկման կենտրոնը՝ 84-22 հեռախոսահամարով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն, հրապարակվել են համապատասխան համայնքներում հաշվառում ունեցող ընտրողների ցուցակները՝ ներբեռնման հնարավորությամբ։
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասը։
Մուտք գործե՛ք elections.mia.gov.am կայք և ընտրե՛ք «ՏԻՄ ընտրություններ 2026» բաժինը։
Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ»։

«Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները»․ Ռոբերտ Ամստերդամ
200:24
«ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ կապիտուլյացիայի և ուրացման խորհրդանիշն են»․ Էդուարդ Շարմազանով
1900:12
«Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները»․ ՆԳՆ
2500:02
«Անկլավներն Ալիևին պետք են՝ ՀՀ-ն Ադրբեջանից կախյալ «պետություն» դարձնելու համար»․ Վարդան Ոսկանյան
28Երեկ, 23:54
Չինաստանը և ԱՄԷ-ն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն
82Երեկ, 23:42
Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել Սիրիայի և Թուրքիայի հարցով
75Երեկ, 23:35
«Տիգրանաշենը կհանձնվի խաշ ուտելու ընթացքո՞ւմ»․ Կարեն Հեքիմյան
61Երեկ, 22:42
«Իշխանությունն ազատվում է «քաղաքացիական հասարակության» կադրերից․ ո՞րն է պատճառը»․ Ստեփան Դանիելյան
55Երեկ, 22:36