«Հողերի թեմայով այսօր օրակարգային պետք է լինի միայն ՀՀ-ից հակառակորդին դուրս մղելու հարցը»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տիգրանաշենի և մյուս անկլավ/էքսկլավների թեման օրակարգ բերելը՝ դա անեմ ես, ընդդիմությունը կամ ՀՀ վարչապետը, համարում եմ վնասակար:
Հայաստանի համար հողերի թեմայով այսօր օրակարգային պետք է լինի միայն և բացառապես ՀՀ օկուպացված տարածքներից հակառակորդին դուրս մղելու, դուրս բերելու, համոզելու խաղաղ հեռանալու թեման: Ցավոք, այդ մասին չենք խոսում կամ գրեթե չենք խոսում և մտել ենք «Տիգրանաշենը մերը չէ, անկլավները մեր չեն» բառախաղերի մեջ:
Արցախը կորցնելուց հետո կարծես համակերպվում ենք նաև ավելի քան 250 քառակուսի կիլոմետր տարածքի կորստի հետ:
Ասում եք՝ օկուպացված հողերի թեման սահմանազատման/սահմանագծման շրջանակներում պետք է կարգավորվի, իսկ սահմանազատումը կարող է տևել տասնամյակներ, եթե ընդհանրապես հնարավոր լինի երկու հարևանների միջև ավարտել այդ գործընթացը»:

«Հողերի թեմայով այսօր օրակարգային պետք է լինի միայն ՀՀ-ից հակառակորդին դուրս մղելու հարցը»․ Թաթուլ Հակոբյան
3701:06
«Տեղափոխվել է Փաշինյանի հովանոցի տակ․ նմանները հովանոց են ճանաչում, ոչ թե մարդ»․ Հակոբ Բադալյան
5200:36
«ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ կապիտուլյացիայի և ուրացման խորհրդանիշն են»․ Էդուարդ Շարմազանով
4700:12
«Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները»․ ՆԳՆ
4600:02
«Անկլավներն Ալիևին պետք են՝ ՀՀ-ն Ադրբեջանից կախյալ «պետություն» դարձնելու համար»․ Վարդան Ոսկանյան
56Երեկ, 23:54
Չինաստանը և ԱՄԷ-ն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն
105Երեկ, 23:42
Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել Սիրիայի և Թուրքիայի հարցերով
123Երեկ, 23:35
«Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները»․ Ռոբերտ Ամստերդամ
39Երեկ, 23:24