«ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ կապիտուլյացիայի և ուրացման խորհրդանիշն են»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրապետականն ազգային պետության ու անկախության խորհրդանիշ է, ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ կապիտուլյացիայի և ուրացման։
Աժ-ում շարունակվում է ՀՀԿ-ի ստվերի դեմ կռվելու հերթական ռաունդը։
Մեկը մյուսին «մեղադրում» է նախկինում Հանրապետական լինելու մեջ։
Հանրապետականի անունը հերիք է էլի շոշափեք, նախկին հանրապետական եք փնտրո՞ւմ՝ կտեսնեք ՔՊ-ի առաջին շարքում ու Փաշինյանի տեղակալի աթոռին։
Դահլիճում կա երեք խմբակցություն, երեքի կազմում էլ ՀՀԿ-ի նախկին անդամներ կան։
Մեկը ՀՀԿ խորհրդի անդամ է եղել ու նույնիսկ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանին առաջադրել է ՀՀ նախագահի թեկնածու, մյուսը՝ ՀՀԿ ուսանողական կառույցի ներկայացուցիչ, մի քանի պատգամավորներ նախկինում եղել են ՀՀԿ խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՀԿ-ական նախկին համայնքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված «անկուսակցական» համայնքապետ…
Բայց այս մարդիկ էլ են տարբեր իրենց վարքագծով։ Մի մասը պարկեշտորեն գնահատում է իր հանրապետական անցյալը, մի մասը՝ լռում կամ խուսափում է, էն մյուս մասն էլ՝ մեր ամոթն է եղել, որ ժամանակին եղել է ՀՀԿ անդամ։
Հանրապետականը ազգային ու անկախ Հայաստանի պաշտպան կուսակցություն է։ Հանրապետական լինելը և պատիվ է, և պատասխանատվություն։ Հանրապետականն այսօր էլ պաշտպանում է ՀՀ պետական ու ազգային շահը, իսկ ՀՀԿ երիտասարդ սերուդը դարձել է հանուն ազգային անկախության պայքարի առաջամարտիկներից։ Հանրապետականի ղեկավարներ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը Անկախ Հայաստանի ու Ազատ Արցախի վեհ գաղափարի առաջնորդներից են։ Նրանք անկախության, ազգային պետականության ու հաղթանակի սիմվոլներ են, դուք՝ ո՞վ եք: Ճշմարտություններ կան, որոնք «կնոպկա» սեղմելով չեն որոշվում։ Հանրապետականը Եռատոնի խորհրդանիշ է, ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ պարտության ու ուրացման»։

«Տեղափոխվել է Փաշինյանի հովանոցի տակ․ նմանները հովանոց են ճանաչում, ոչ թե մարդ»․ Հակոբ Բադալյան
2600:36
«ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ կապիտուլյացիայի և ուրացման խորհրդանիշն են»․ Էդուարդ Շարմազանով
3900:12
«Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները»․ ՆԳՆ
3800:02
«Անկլավներն Ալիևին պետք են՝ ՀՀ-ն Ադրբեջանից կախյալ «պետություն» դարձնելու համար»․ Վարդան Ոսկանյան
44Երեկ, 23:54
Չինաստանը և ԱՄԷ-ն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն
96Երեկ, 23:42
Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել Սիրիայի և Թուրքիայի հարցերով
112Երեկ, 23:35
«Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները»․ Ռոբերտ Ամստերդամ
23Երեկ, 23:24
«Տիգրանաշենը կհանձնվի խաշ ուտելու ընթացքո՞ւմ»․ Կարեն Հեքիմյան
66Երեկ, 22:42