Չորս երեխա էլ անհայր մնաց․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին զինվորներին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով մահացել է զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, իսկ մյուս 5 վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատվել, ունեն կոտրվածքներ։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ վեց զինվորներին, որպես պատիժ, հակագազ են հագցրել և ստիպել են վազել ճանապարհին, և հակագազերն են եղել պատճառը, որ չեն նկատել մոտեցող բեռնատարը: Վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Վարորդը ձերբակալվել է, նրան, ամենայն հավանականությամբ, կկալանավորեն: Գրվել է նաև, որ նա վարորդական վկայական չի ունեցել:
Մենք տեղեկացանք, որ վարորդը երեք անչափահաս երեխայի հայր է, նրա կինն այժմ հղի է՝ սպասում են չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Անհայր մնացած երեխաները, հավանաբար, քիչ էին մեր երկրում, ևս չորսն ավելացան նրանց: Պարզ է, որ աղմուկ հանած ողբերգական դեպքի մեղավորին խիստ պատիժ կտան՝ երկար ժամանակով մեկուսացնելով հասարակությունից»։

«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
4121:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
8421:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
13421:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7420:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
14220:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
15919:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12318:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
16418:06